Նիկոլ Փաշինյանի երկվությունը` կողմնորոշվելու պահը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի հրապարակում ունեցած ելույթը կրկին ապացուցեց նրա հոգեբանական և գաղափարական երկվությունը: Դա հստակ երևաց մի քանի կոնկրետ հարցերի հետ կապված :
1.Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ ներկայացնել Արցախի դիրքորոշումը, որովհետև արցախցիների կողմից ընտրված չէ և չունի նման մանդատ: Երեկ, սակայն, Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարեց` Արցախը Հայաստան է և վերջ: Ի վերջո պետք է կողմնորոշվել`եթե Արցախը Հայաստան է, կնշանակի Փաշինյանը պարտավոր է ներկայացնել Արցախը բանակցություններում: Իսկ եթե Ստեփանակերտում արած հայտարարությունն ուղղակի հուզառատ զեղում էր և ուղղված էր բացառապես հրապարակում հավաքվածներին, ուրեմն պետք է հիշեցնել, որ Ստեփանակերտում ասված ճառը լսում էին նաև Բաքվում, Կրեմլում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահողները և ուրիշներ:
2. Դարձյալ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ սաստեց Արցախի Հանրապետության քաղաքական և զինվորական ղեկավարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու համար: «Վերջին ժամանակներում այդքան էլ լավ չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ: Չեմ հասկանում, թե ինչու են փորձում միջամտել Հայաստանում անցկացվող ընտրությունների գործընթացին: Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխատանքից ազատվեց Արցախի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը` ըստ էության Հայաստանի ներքին գործերին խառնվելու համար: Նույն մեղադրանքները Հայաստանի իշխող շրջանակները, և մասնավորապես վարչապետ Փաշինյանը հնչեցրին, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն էին ներկայացրել` Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար: Երեկ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, որ հեղափոխության առանցքային դեմքերից մեկը Արցախի քաղաքացի է. խոսքը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին է, ով հեղափոխության ժամանակ ունեցել է ԼՂՀ Մարտունու շրջանի գրանցում: Այսինքն` Հայաստանի իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է` երբ Արցախի քաղաքացին Հայաստանում հեղափոխություն է իրականացնում, սակայն անթույլատրելի է, երբ Արցախի հերոսը, բանակի գեներալը մեկնաբանում է վարչապետի կամ մեկ այլ իշխանավորի հրապարակային հայտարարությունը: Անընդունելի է, երբ Արցախի նախագահները միջնորդություն են ներկայացնում դատարանում: Այստեղ ևս պետք է կողմնորոշվել` ղարաբաղցիներն իրավունք ունե՞ն խառնվել ՀՀ ներքին գործերին, թե՞ ոչ: Եթե այո, ուրեմն չի կարելի որոշ ղարաբաղցիների նման արտոնություն շնորհել, որոշներին` զրկել:

Հայկ Դավթյան 

 

դիտվել է 1235 անգամ
Լրահոս
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am