Բակո Սահակյանի հեռանալու պահանջ դնելու բարոյական իրավունք ոչ ոք չունի. Սասուն Միքայելյան/տեսանյութ/
Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարների փոխհարաբերություններին, ինչպես նաև մեկնաբանել Բակո Սահակյանի հրաժարականի պահանջները:
«Բակո Սահակյանը մինչև 2020 թ-ն Արցախի նախագահն է, և ոչ ոք բարոյական իրավունք չունի նրա հեռացման հարցը դնել կամ Արցախը տանել ցնցումների», - ասել է Միքայելյանը: