Հին համակարգը թեւ բացահայտել է իր թերությունները, բայց այն ինչ-որ ձեւով ինչ-որ խնդիրներ լուծում էր

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետի ելույթն, իհարկե, հետաքրքիր էր եւ արժանի է առանձին վերլուծության: Բայց ավելի ուշագրավծ էին կիրակի օրը նրա հնչեցրած գնահատականներն այն մաիսն, որ եկիրը «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»: «Կաթվածահար» եւ «ձախողված» մակդիրների միջու, անշուշտ, կա քարոզչական չափազանցություն եւ ներկա իրավիճակը «անցյալի ծանր ժառանգությամբ» արդարացնելու փորձ: Իր եզրակացությունները Փաշինյանն արել է 2014թ. «գաղտնի զեկույցի» հիման վրա, սակայն որքան ես գիտեմ, նման զեկույցների վերաբերյալ կամ պաշտոնական որոշում է ընդունվում գաղտնազերծել (օրինակ, վերջերս Թրամփի հրամանագրով գաղտնազերծվել է Քենեդիի սպանության վերաբերյալ Ուորրենի հանձնաժողովի զեկույցի մի մասը), կամ ընդհանրապես չի խոսվում: Բնական է, որ վարչապետի գնահատականներից «նախկինները» նեղվեցին եւ սկսեցին իրենց հակաքարոզչությունը՝ թե իրենց ժամանակ պետական ինստիտուտները հրաշալիորեն գործում էին, ինչը նույնպես, կարծում եմ, ծայրահեղական տեսակետ է:

Բայց ես միշտ փորձում եմ մաքրել քաղաքական գործիչների ասածները քարոզչական կեղեւից եւ գտնել դրանց միջի ռացիոնալ հատիկը: Իսկ տվյալ դեպքում ռացիոնալ հատիկն այն է, որ հին համակարգը թեեւ բացահայտել է իր աղաղակող թերությունները եւ մեծ հաշվով՝ անարդյունավետությունը, այն ինչ-որ ձեւով ինչ-որ խնդիրներ լուծում էր: Հին համակարգը հիմնված էր «սեւ», չվերահսկվող (որպես կանոն՝ կոռուպցիոն) փողերի շրջանառության վրա: Եթե ինչ-որ տեղ վիճակը դառնում էր փակուղային, ոլորտի պատասխանատուն, որը մինչ այդ կուտակե էր հսկայական կապիտալ՝ այդ նույն ոլորտը կողոպտելով, իր «սեփական միջոցներով» (այսինքն՝ կողոպտածի մի մասով) կարողանում էր կարկատաններ անել եւ հարցերը լուծել «ախպերական ձեւով»: Այսպես չէր կարող շարունակվել, եւ այդ համակարգը վաղ թե ուշ պիտի պայթեր: Դրա փոխարեն ստեղծել այնպիսիի «սպիտակ» համակարգ, որը գործում է քաղաքակիրթ երկրներում ծանրագույն, բայց իրականանալի խնդիր է: Բայց նախեւառաջ թուլ տվեք կասկած հայտնել՝ արդյող մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են այդպիսի համակարգ, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են, թե օրինապաշտության ինչ մակարդակ է այն ենթադրում:

… 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով: Դա, իհարկե, շատ լավ է: Բայց վերը նշված տրամաբանությամբ՝ եթե պետական համակարգն ունի նկարագրված արատները, ապա այդ ավելացումը վճռական նշանակություն չունի: Ենթադրենք, բաժակը լցվում է ոչ թե 75, այլ 100 տոկոսեվ: Եթե այն ծակ է, ջուրը, միեւնուն է, թափվելու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am