Հզոր պայթյուն Կահիրեում․ զոհվել է 19 մարդ
Այսօր Կահիրեի կենտրոնում` Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում, պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 30-ը տուժել են։
Եգիպտոսի ԱՆ նախնական վարկածով` պայթյունի պատճառ է դարձել Մանյալ շրջանում ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարը։ Պայթյունի պատճառներից մեկը կարող է լինել մեքենաներից մեկում առկա թթվածնի բալոնը։
ՃՏՊ–ից մի քանի տասնյակ մետրի վրա գտվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատային հատվածը վնասվել է։