Ահազանգ. ֆերմեր Տիգրան Եղոյանին հրավիրել են ոստիկանություն
Նախկին հեղափոխական ֆերմեր Տիգրան Եղոյանին հրավիրել են ոստիկանություն,հավանաբար պատճառն այն է,որ օրեր առաջ ֆերմերը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ահազանգ էր հնչեցրել,որ Վայոց ձորում բրուցիլոզ սուր վարակիչ հիվանդություն է տարածված եղել,մի քանի գյուղերում կրկնվել,ինքը դիմել է անասնաբույժներին: <<Անասնաբուժական տեսչության պետը և վարչության պետը մասնագետներ ուղարկեցին և ստուգումներ անցկացրեցին:50 գլուխ էնդեմիկ տեսակի,որը մի քանի տարիների ընթացքում կարողացանք ամբողջ հանրապետությունով գտնել և ետ բերել,հայտնվել էին բրոցիլոզի ճիրաններում:Ես սա շատ շուտով բացահայտեմ,ես զգում էի անասնաբույժների ծանր վիճակը,անասնաբուժական ծառայության պետի ծանր վիճակը,հայտարարեցի և խնդրեցի ,որ գան տնտեսություն և 50 գլուխ այծի տեսակները բոլորի աչքի առաջ սպանդի ենթարկեցի և խորը փոս փորեցի , թաղեցի>>,-պատմել էր ֆերմերը:
Այսօր բրուցելոզի դեպքում անասունները հայտնվում են Մարտունու շուկայում,Երևանում և հրամցվում մեր հանրությանը,ասել էր ֆերմերը:
Մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: