Թունավորվել են «Շանթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակից
SHAMSHYAN.com-ի տեղեկութուններով՝ երեկ, օգոստոսի 3-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր աղիքային վարակ, սուր գաստրոէնտերիտ՝ տոքսիկոզով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Ավդալյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Լիանա Մ-ն, 44-ամյա Նարինե Ա-ն և 48-ամյա Թերեզա Ա-ն։ Վերջիններս բժշկներին և ոստիկաններին հայտնել են, որ իրենք իրենց տանը կերել են «Շանթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակ, ինչից հետո իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։