Ռոբերտ Քոչարյանն այս ազգադավ ծրագրի իրագործման ճանապարհին է կանգնած

Խոսել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ իրավական փաստարկներով անիմաստ է, քանզի պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը քաղաքական պատվեր է իջեցրել Մարտի 1-ի գործի «բացահայտման» շրջանակներում ձերբակալել երկրորդ նախագահին և էլի մի շարք մարդկանց, իսկ ներքևի օղակներն էլ զբաղված են կար ու ձևով՝ փորձելով հնարավորինս իրավական ձևակերպումներ կարել՝ քաղաքական պատվերը քողարկելու և դրան իրավական տեսք տալու համար…
Բայց քանի որ Փաշինյանն ու նրա տակինները լիարժեք չեն վստահում դատավորներին՝ մի կողմից հակահայաստանյան գործունեություն իրականացնող և մեզանում ԱՄՆ-ի շահերը սպասարկող գրանտակեր 1in.am-ներին ու լրագիրներին, սաքունցներին և լևոնբարսեղյաններին քսի են տվել վերաքաննիչ դատարանի դատավորի վրա, որպեսզի դատավորը չհամարձակվի փոխել նախագահ Քոչարյանի կալանքը, իսկ երեկ էլ դատավորի դեմ արշավի միացավ Հայաստանում Սորոսի պաշտոնական ներկայացուցչի եղբայրը՝ ՀԿԾ-ի ղեկավարը, ով ևս հստակ մեսիջ ուղարկեց դատավորին` չփոխելու նախագահ Քոչարյանի կալանքը:
Եվ ինչու են նախագահ Քոչարյանի ազատազրկմամբ ավելի ճիշտ քաղաքական պրոցեսներից մեկուսացնելուն ակտիվորեն ինտեգրվել հակառուսական գործունեությամբ զբաղվող հայտնի գրանտախեղդերը՝ պատասխանը ևս շատ պարզ է. շահարկելով մարտի 1-ի գործը՝ հայրենի գրանտակերները, սորոսականները փորձում են մեկուսացնել Ռուսաստանի՝ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության օրոք Հայաստանն ապրել է իր զարգացման լավագույն տարիները մեկուսացնել և զրկել առաջիկա քաղաքական իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից, քանզի մեր գրանտակերների Արևմտյան հայրերը լավ հասկանում են , որ Քոչարյանն այն մարդն է, ով ունակ է կոնսոլիդացնելու հայաստանյան քաղաքական դաշտն ու թույլ չտալով Փաշինյանին և իր տակի գրանտակերներին՝ փչացնել հայ-ռուսական հարաբերություններն ու Հայաստանը դարձնել պրոարևմտյան երկիր՝ վտանգելով նույն Հայաստանի անվտանգությունն ու գոյությունը…
Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերը, բանականությամբ օժտված քաղաքացիներն, ում համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը պարտավոր են համախմբվել և Հայաստանը Ռուսաստանից կտրել և Արևմուտքի ձեռքում Ռուսաստանին ցավեցնելու բութ գործիքի սարքելու Նիկոլ Փաշինյանի և նրա տակ ծվարած հակահայ գրանտակերների ազգադավ և զազրելի ծրագիրի դեմն առնելու :
Ռոբերտ Քոչարյանն այս ազգադավ ծրագրի իրագործման ճանապարհին է կանգնած՝ դրա համար էլ Արևմուտքն իր գրանտակերների միջոցով փորձում է ճանապարհից հեռացնել Քոչարյանին, իսկ Ռուսաստանն էլ կոշտ հայտարարություններուվ սատարում է Քոչարյանին և սա էն դեպքն է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը կրկին անգամ համընկնում են Ռուսաստանի հետ, քանզի մյուս ճանապարհը տանելու է Հայաստանի կործանման:

Ի դեպ, եթե ուշադիր լինեք, թե ինչպիսի արագությամբ են սրվում իրանաամերիկյան հարաբերությունները, որին զուգահեռ Փաշինյանի կառավարությունը բարձրաձայնում է Հայաստանում ռուս սահմանապահների ֆունկցիաների փոփոխման մասին (Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կարող են փոփոխություններ լինել համաձայնագրում),
իսկ ռուս սահմանապահները կանգնած են նաև հայ-իրանական սահմանին` հասկանալի կդառնա, որ ԱՄՆ-ն գրանտակերների միջոցով փորձում է Հայաստանը կտրել Ռուսաստանից, մեր երկիրն օգտագործի նաև հակաիրանյան ճակատում :
Կարճ ասած` գիտակցելով, թե` ոչ Փաշինյանն ու իր գրանտակեր շրջապատը Հայաստանը դարձնում են ԱՄՆ-ի ձեռքին գործիք, իրականում, Հայաստանի կարևորագույն դաշնակիցների` Ռուսաստանի և իրանի դեմ պայքարում:


Դիտավորյալ չեմ փակում քոմենտների հնարավորությունը, որպեսզի առողջ բանականությամբ օժտված մարդիկ կարողանան քննադատել ինձ կամ կիսել տեսակետներս, իսկ անձնական վիրավորանքներ հասցնողներին համարում եմ անաբարոյականի լակոտներ և հեռացնելում եմ նրաց քոմենտները:

Գրել է Մենուա Հարությունյանը

դիտվել է 1940 անգամ
Լրահոս
«Ավարտեցինք Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները». ԲՈԿ նախագահ «Վտանգված է դեղձի մթերումը…». «Սպայկա» Այցելել են Վլադիմիր Գասպարյանին, քեֆ արել, որից հետո զրկվել են աշխատանքից Հեղափոխության էքսպորտը Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին բերման ենթարկում. մանրամասներ/տեսանյութ/ «Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է». Նիկոլ Փաշինյան Որևէ պետական պաշտոնյա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահի օրոք այսպիսի լկտի ձևով չի շփվել լրագրողի հետ. Հարություն Հարությունյան «Այս օրենքով հայկական հեռուստաընկերությունների ապագան դրվում է վտանգի տակ»․ Դավիթ Հակոբյան Դոն Պիպոն իշխանությունների փրկօղակ Կադրերը գլխացավանք են դառնում Փաշինյանի համար Հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են Մահացել է էդվարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին Ինչպես են ոստիկանները կոտրում Դոն Պիպոյի ձեռքը. Նիկոլ Փաշինյանի անարխիան. տեսանյութ Միթե սա իշխանության՝ Հրայր Թովմասյանի հետևից ընկնելու և նրա վրա գործ կարելու հերթական փորձը չէ՞ Գործ արա, Հայկո. Արմեն Դարբինյան Ջոնսոնը ոտքը սեղանին է դրել Մակրենի հետ հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ռոբերտ Քոչարյանի գործը քննվելու է անվերջ». Երվանդ Վարոսյան Կառավարությանը չենք վստահում. Ջերմուկի բնակիչներ Անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, թույն սերմանելը չէ և օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ Վարչապետը փոխանակ փորձի թուլացնել սորոսական կազմակերպությունների ազդեցությունը, էլ ավելի է հզորացնում նրանց Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հայտնաբերվել է կալանավորի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...