Հեղափոխությունը քո ստարտափը չէ. չես հավատում` Սասուն Միքայելյանին հարցրու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը քաղաքական ստարտափ էր.

«Ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, այն ներկայացրեցին հանրությանը, կարողացան համոզել հանրությանն այդ գաղափարի հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը կարողացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման գործում, ու այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Ստարտափի գաղափարը յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր շրջապատում: Հայաստանում շատերը բողոքում են, որ չկա փող: Մեր կառավարությունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, այլ գաղափարը, և եթե յուրաքանչյուրն ունենա գաղափար, որը կարող է հաղթել, այդ փողը կհայտնվի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Նոր Հայաստանի էությունը սա է:
Վարչապետի խոսքով` գործադիրի նպատակն է, որ ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, մենթալիտետ, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը պետք է հավատա իր ուժերին և դրա արդյունքում բոլորին կստիպի հավատալ իր ուժերին, տաղանդին, մտքին և հզորությանը: Նրա համոզմամբ` Նոր Հայաստանն, ըստ էության, մի ստարտափ է, որի ընթացքը կանգնեցնել չի լինի. «Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, 21-րդ դարն առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է, և մենք ունենք միտք, ու մեր միտքը միանշանակ հաղթելու է, մեր միտքն արդեն հաղթել է, որովհետև Նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ողջունում եմ բոլորիդ` որպես մտքի առաջամարտիկների: Մեր նպատակն է` յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչել, որ նա դառնա մտքի ակտիվիստ և Հայաստանի Հանրապետությունը դարձնի մտքի գերտերություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և բացատրել, որ ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին, և տնտեսական հեղափոխության հիմքում էլ հենց ստարտափի գաղափարը պետք է դրվի:
Մինչ ստարտափի գաղափարին անդրադառնալը, արձանագրենք մի պարզ իրողություն` ով է ասել, որ 21-րդ դարը նավթի և ծովի դար չէ: Բնավ չթերագնահատելով մտքի կարևորությունը` Փաշինյանին առաջարկում ենք ուշադիր դիտարկել նավթ ու ծով ունեցող պետությունների տնտեսական ցուցանիշները և այն համեմատել իր երևակայած ամենավառ ստարտափի առաջ բերած տնտեսական էֆեկտի հետ: Մարդկային ամենակարող միտքը դեռ չի հասել այն մակարդակին, որ մեքենաները շարժվեն առանց նավթի կամ գազի, իսկ ծովը եղել և մնում է ամենահզոր ճանապարհը դեպի այլ մայրցամաքներ, ամենահզոր բնական ռեսուրսներից մեկը:
Հիմա Փաշինյանի ասած քաղաքական ստարտափի մասին. հեղափոխության գաղափարը  իրենն էր, բայց անհրաժեշտ միջավայրը ամեն դեպքում ապահովել են նախկին իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի, ով քաղաքական հեռատեսություն չունեցավ` իշխանությունը փոխանցել յուրային ժառանգորդի, փոխարենը որոշել էր հավերժացնել սեփական իշխանությունը: Ի դեպ, հեղափոխությունից Նիկոլ Փաշինյանի թիմակից, պատգամավոր Սասուն Միքայելյանը շատ անկեղծորեն ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ ժողովրդին Նիկոլ Փաշինյանը չի հանել փողոց` այլ նախկին իշխանությունը. «Ժողովուրդը զզվում են ձեզանից և դուրս են եկել մարտնչելու»:
Այնպես որ` հեղափոխությունը Փաշինյանի ստարտափը չէ, դա առնվազն 50/50 ստարտափ է, պետք է ազնիվ լինել և այս մասին ասել: Ի դեպ, Սևանում այս ելույթը լսելուց հետո Սասուն Միքայելյանը ձայն է խնդրել և զայրացած ասել. «Հրազդանում Հրազդանմաշի նման գործարան կա, որը քանդվում է, ստարտափը էնտեղ բերեք: Հերիք ելավ, բոլ եղավ»:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6088 անգամ
Լրահոս
Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am