Լարված իրավիճակ. հանգուցյալի այլանդակված դին ստացած հարազատներն ու համագյուղացիները առողջապահության նախարարից պահանջում են Վարդենիսի դիահերձարանում «բարդակը» վերացնել

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղի ավելի քան 150 բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում են փակել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս մտնող գլխավոր ճանապարհը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ո՞ւր են նայում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ինչո՞ւ չեն բարեհաճում գոնե մեկ անգամ այցելել Վարդենիսի հիվանդանոց, Վարդենիսի դիահերձարան ու սեփական աչքերով տեսնել այն «բարդակ» վիճակը, որը տիրում է դիահերձարանում:

100 մետրից անգամ չես կարող մոտենալ դիահերձարանին: Հակասանիտարական վիճակի պատճառով մարդ սրտխառնոց է ունենում: Տարրական ոչ մի պայման չկա: Ոչ սառնարանայինն պայմաններն են գործում, ոչ էլ՝ կոմունալ: Դատական բժիշկը ասես դի խոշտանգող լինի: Հուլիսի 31-ին մեր գյուղի բնակիչ, 82-ամյա Օսան Սարդարյանը մահացավ, և առավոտյան 9-ի կողմերը դին տեղափոխեցինք Վարդենիսի դիահերձարան: Ավելի լավ է, չտեղափոխեինք, ու մեր մոր դին այլանդակված չտեսնեինք», ասում էին մահացածի որդիները: - «Ո՞վ է տեսել, որ դին 24 ժամից ավելի անտեր իրի նման դիահերձարանում գցած լինի»: Մահացածի քույրը, ով նույնպես մեծահասակ է, արցունքն աչքերին ասում էր. «Իմ սիրուն քրոջս անատոմիկից բերեցինք, չճանաչեցինք: Դեմքը լրիվ անճանաչելի էր դարձել: Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերվի հանգուցյալի նկատմամբ»:

«Էդ առողջապահության նախարարը թամահ չի անում մի անգամ գա ու քթին առնի այդ գարշահոտությունը, իր աչքով տեսնի Վարդենիսի դիահերձարանում տիրող բարձիթողի վիճակը: Տեսնես, նախարարն ու մարզպետը, կամ մյուս պատասխանատուները, որ այս պայմանները տեսնեն, իրենց հանգուցյալ մտերիմներին կվստահե՞ն Վարդենիսի դիահերձարանի դատաբժշկին, թե՞՝ ոչ: Հավատացած ենք, սկի կողքով չէին թողնի անցներ», նշում էին գյուղացիները:

«Մենք պահանջում ենք, որ այս խնդրի լուծումը իր հսկողության տակ վերցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա ընդամենը մեկ խիստ կարգադրությունը բավական է, որպեսզի վերջ տրվի տարիներ շարունակ Վարդնիսի դիահերձարանում տիրող բարձիթող վիճակին: Հետաքրքիր է, դատաբժշկի միջոցով ուզում ենք իմանալ մեր մոր մահվան պատճառը, ոչ մի պատասխան չենք ստանում: Միթե՞ իրավիճակ է փոխվել: Եթե իրոք իրավիճակ է փոխվել, ապա Վարդենիսի դիահերձարանում պետք է ստեղծվեին տարրական պայմաններ՝ հանգուցյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը բացառելու համար»: Բողոքի ակցիայի մասնակիցները ասացին նաև, որ հիմա հրաժարվում են ճանապարհ փակելու մտքից՝ հուսալով, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, ՀՀ ոստիկանություն ու գլխավոր դատախազությունը օրերի ընթացքում քննություն կկատարեն և ջրի երես կհանեն այս իրավիճակի պատասխանատուներին:

«Հակառակ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցի, ընդհուպ՝ ճանապարհը փակելով»: Գյուղացիները նաև ասում էին «Հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, որ ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը, Հատուկ Քննչական ծառայությունը և Հատուկ քննչական կոմիտեն բազմաթիվ չարաշահումների դեպքեր են բացահայտում ու վստահ ենք, որ եթե այդ կառույցներից որևէ մեկը մի թեթև ստուգում կատարի Վարդենիսի դիահերձարանում, ապա քրեական գործերը կկազմեն մի քանի հատոր»: 

դիտվել է 16612 անգամ
Լրահոս
«Ավարտեցինք Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները». ԲՈԿ նախագահ «Վտանգված է դեղձի մթերումը…». «Սպայկա» Այցելել են Վլադիմիր Գասպարյանին, քեֆ արել, որից հետո զրկվել են աշխատանքից Հեղափոխության էքսպորտը Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին բերման ենթարկում. մանրամասներ/տեսանյութ/ «Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է». Նիկոլ Փաշինյան Որևէ պետական պաշտոնյա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահի օրոք այսպիսի լկտի ձևով չի շփվել լրագրողի հետ. Հարություն Հարությունյան «Այս օրենքով հայկական հեռուստաընկերությունների ապագան դրվում է վտանգի տակ»․ Դավիթ Հակոբյան Դոն Պիպոն իշխանությունների փրկօղակ Կադրերը գլխացավանք են դառնում Փաշինյանի համար Հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են Մահացել է էդվարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին Ինչպես են ոստիկանները կոտրում Դոն Պիպոյի ձեռքը. Նիկոլ Փաշինյանի անարխիան. տեսանյութ Միթե սա իշխանության՝ Հրայր Թովմասյանի հետևից ընկնելու և նրա վրա գործ կարելու հերթական փորձը չէ՞ Գործ արա, Հայկո. Արմեն Դարբինյան Ջոնսոնը ոտքը սեղանին է դրել Մակրենի հետ հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ռոբերտ Քոչարյանի գործը քննվելու է անվերջ». Երվանդ Վարոսյան Կառավարությանը չենք վստահում. Ջերմուկի բնակիչներ Անկախությունը հայրենակիցներիդ վարկաբեկելը չէ, թույն սերմանելը չէ և օտարերկրյա գործակալների ազատ գործունեության ապահովումը չէ Վարչապետը փոխանակ փորձի թուլացնել սորոսական կազմակերպությունների ազդեցությունը, էլ ավելի է հզորացնում նրանց Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հայտնաբերվել է կալանավորի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...