Շնից փոխանցված մանրէի պատճառով ամերիկուհին զրկվել է վերջույթներից
ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհի Մերի Թրեյները զրկվել է վերջույթներից՝ շան թքի միջոցով ծանր վարակով վարակվելով, փոխանցում է Fox 8 հեռուստաալիքը։
Նշվում է, որ կինը մեջքի սուր ցավ և սրտխառնոց է ունեցել, սակայն կարծել է, թե գրիպով է հիվանդացել։ Կնոջ թեստերում հայտնաբերվել է Capnocytophaga բակտերիա, որը լինում է շների և կատուների թքի մեջ։
Կնոջ մոտ արյան վարակում է սկսվել։ Կյանքը փրկելու և վարակի տարածումը թույլ չտալու համար բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքերն ու ձեռքերը։