Մոսկվայում վերսկսվել են բողոքի ակցիաները
Օգոստոսի 3-ին Մոսկվայում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին:
2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների, այդ թվում՝ Դմիտրի Գուդկովին, Իլյա Յաշինին, փաստաբան Լյուբով Սոբոլին, Իվան Զդանովովին, Կոնստանտին Յանկաուսկասին և այլ թեկնածուների: