Ով կփորձի այդ անառակությունը բերել Հայաստան,շատ խայտառակ վերջաբան է ունենալու.Հայաստանը և Ստամբուլյան կոնվենցիայի ուրվականը

Հրապարակը գրում է.Ստամբուլյան կոնվենցիայի ուրվականն ամռան վերջին ամսվա շոգ օրերին Հայաստանում է։ Բոլորը, ովքեր չեն ալարում, կարծիք են հայտնում,։Ստամբուլյանին դեմ է արտահայտվել անգամ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Այսինքն՝ անգամ այն իմաստով, որ անգամ նա այդ մասին գրառում է արել։ Այս ընթացքում, արձանագրենք, ստեղծվել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Ընտանեկան արժեքների պահպանության Գյումրու հռչակագիր, և առնվազն 2 կառույց՝ Հանրային խորհուրդը և Մայր աթոռը դեմ են արտահայտվել և կոչ արել չվավերացնել փաստաթուղթը։


Այս առումով հետաքրքիր է իմանալ նաև ազատամարտիկների կարծիքը։ Խոսեցինք «Սասնա ծռերի» նախկին անդամ Պավլիկ Մանուկյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ «ով կփորձի էդ անառակությունը բերել Հայաստան, նա շատ խայտառակ վերջաբան է ունենալու»։
Պավլիկ Մանուկյանը այս կոնվենցիան համարում է նախորդ իշխանությունների «պատրաստած ցեղասպանության երանգներից մեկը»։

«Եվ միևնույն ժամանակ, չմոռանանք, որ եթե Սփյուքը մինչև հիմա ձգտում էր ուներ դեպի հայրենիք վերադառնալ էս մաքրության վրա, եթե սա էլ կլինի, արդեն իմաստազուրկ է սփյուռքի ձգտումը դեպի Հայաստան»,-«Հրապարակին» ասաց Պավլիկ Մանուկյանը։ Նրա ամփոփմամբ՝ «ես միայն գիտեմ, որ սա անառակության մի սարսափելի երանգ է»։

Երկրապահ Արայիկ խուդավերդյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց․« Ես կողմ եմ ու ջատագովն եմ ավանդական ընտանիքի, ոչ մի Ստամբուլցյան կոնվենցիա Հայաստանի համար նպատակահարմար չեմ տեսնում՝ անկախ վերպետական, միջպետական հարաբերություններից, արտաքին հարաբերության խողովակներից»։

Հարցրեցինք, կարդացե՞լ է կոնվենցիան,․թե Արայիկ Խուդավերդյանը «Կից» մեկնաբանություններով է խոսում։ «Ոնց կարա չլինի՞, եթե ԼԳ ընտանիքը Հայաստանում պետք է առաջ գա որպես այդպիսին և արժեզրկի մնացած բարոյական, ավանդական բարքեր տանող արժեքները, ոչինչ էլ որ չլինի, արդեն բան է»,-ասաց ազատամարտիկը

«Իրենց պետք է մուտք գործել։ Եթե դա լավ կանոնակարգ լիներ, ինձ թվում է՝ աշխարհի բոլոր պետությունները գրկաբաց կընդունեին»։
Նա նաև անդրադարձավ Եռաբլուրում երեկ կատարվածին ու ասաց, որ շատերի նման ինքն էլ չի հավատում, որ այդ կինը գնացել է, ինչ-որ արարողություններ է արել։
«Ինձ թվում է, որ դա կանոնակարգված գործողություն է ինչ-որ մի իքս ուժերի կողմից, էական չէ անող գործիքն ով էր։ Ու պատահական չէ, որ Սովետաշենի գերեզմանատնից սկսվեց ու հանկարծակի հասան հայ ժողովրդի համար ամենասուրբ ու ամենանուրբ լարին՝ Եռաբլուրին ու գերեզմանին։ Ամենանուրբ լարը գերեզմանն է, նախնիներն են, շիրիմներն են։ Ինձ թվում է՝ կան ինչ-որ շահագրգիռ ուժեր, որոնք ուզում են իշխանափոխություն անելու համար, փորձում են ժողովրդի այսօրվա եղածի կարգավիճակի վերաբերյալ ևս մի բան ավելացնել ընդդեմ նոր իշխանության։ Ընդդեմ նաև ԼԳ համայնքի, ինչու չէ»,-ասաց Արայիկ Խուդավերդյանը։

դիտվել է 1158 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am