Զարիֆի կոչը ԱՄՆ-ին՝ դադարեցնել ինքնամեկուսացումը
«Դադարեցնել ինքնամեկուսացումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ):Ո՛չ տնտեսական ահաբեկչությունը Չինաստանի եւ Իրանի նկատմամբ, ո՛չ եւս մեկ համաձայնագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալը չեն փոխի տեղաշարժերը գլոբալ առեւտրում եւ ուժերի հարաբերակցությունը: ԱՄՆ-ը պետք Է դադարի մեկուսացնել իրեն եւ ադապտացվի նոր գլոբալ իրականությանը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ իր պաշտոնական Twitter-օգտահաշվում նման կոչ Վաշինգտոնին արել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: