Երևանցիների նյարդերի և աղբի արքան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով «Սանիթեքի» հետ չստացված հարաբերությունների մասին, 1in.am-ին տված հարցազրույցում ակնարկեց, թե հնարավոր է` «Սանիթեք»-ը պայմանավորվածություն ունի նախկին իշխանությունների հետ:

Խոսքն ինչ պայմանավորվածության մասին է` նա չնշեց, սակայն ենթադրվում է, որ նկատի ուներ` աղբահանությունը տապալելով երևանացիներին տրամադրել քաղաքային իշխանության դեմ: Քանի որ Հայկ Մարությանն ամեն դեպքում քաղաքական գործիչ չէ, շարունակում է մնալ դերասան, պետք է նկատել, որ այս դեպքում վարպետությունը չբավարարեց և կիքս տվեց` հակասելով ինքն իրեն: Նույն հարցազրույցում նա մի քանի անգամ հայտարարեց, որ «Սանիթեքի» հետ պրոբլեմներն առաջացել էին դեռ նախորդ իշխանության ժամանակ, և որպես ապացույց` ցուցադրեց Երևանի փողոցներում կուտակված աղբի լուսանկարներ, որոնք արվել էին դեռևս նախկին իշխանության օրոք, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր: Հիմա այդ խնդիրները, ըստ Մարությանի, ավելի են խորացել: Թե ինչու և ինչպես` ինքը չգիտի:

Մինչդեռ որպես քաղքապետ` նա պետք է հենց այս հարցից սկսեր` հստակ հասկանար հարցի պատասխանը` ինչու է «Սանիթեք»-ը օրեցօր ավելի վատ աշխատում: Նախկինում արված աղբի լուսանկարները չեն կարող այս հարցի պատասխանը տալ, որովհետև աշխարհում չկա քաղաք, որտեղ օրվա մեջ մի քանի անգամ աղբակույտեր ֆիքսել հնարավոր չէ: Խնդիրը համակարգված և որոշակի հստակ գրաֆիկով աղբը տանելն է, մի բան, որ այժմ Երևանում չի արվում: Երևանում այսօր կան շենքեր, որտեղից աղբը օրերով չի տեղափոխվում, իսկ, օրինակ, Տարոն Մարգարյանի ժամանակ չկար այնպիսի շենք, որտեղից աղբն ամեն օր չտեղափոխվեր: Վատագույն ցուցանիշն այն ժամանակ երկու օրը մեկ տանելն էր, այժմ դա դարձել է լավագույն ցուցանիշ: 

Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն մտքին, թե ընկերության և քաղաքապետարանի միջև ընթացող բանակցությունները դադարել են, նշեց, որ դրանք ընթացել են մինչ այն պահը, երբ ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլը գտնվել է Երևանում: Ուստի ինքն անհասկանալի է համարում «Սանիթեքի» ղեկավարության հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան:

Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանի աղբահանության խնդիրն ինքը ժառանգել է նախորդ իշխանությունից, այն ժամանակ ևս «Սանիթեք»-ն իր տրամադրության տակ եղած շարժակազմով չի կարողացել լուծել մայրաքաղաքի աղբահանության հարցը:
«Իրենք ուղղակի չեն կարող կատարել իրենց աշխատանքը: Այն շարժակազմով, որն իրենք ունեն այս պահին, դա չեն կարող անել: Թե ինչու է այնպես եղել, որ այս շարժակազմն ու աղբամանների վիճակն ու քանակը կա, դա չեմ կարող ասել: Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»,- ասաց Մարությանը` վստահեցնելով, որ իրենք պատրաստվում են մաքրել Երևանը՝ «Սանիթեքի» հետ, թե առանց «Սանիթեքի»:

Այս նպատակով որոշել են քաղաքային ավտոպարկ ստեղծել` պետական միջոցներով: Հայկ Մարությանի խոսքով` Երևանի նորմալ սանմաքրման համար 50-55 աղբատար է անհրաժեշտ, իրենք այս պահին 10-12-ն են ձեռք բերել: Հետաքրքիր է, թե ինչպես է ձևավորվել 50-55 թիվը: Մի կողմ թողնենք, որ անգամ այս դեպքում քաղաքապետն ու քաղաքապետարանը դեռ պետք է 5 անգամ ավելացնեն ունեցած ռեսուրսները, որպեսզի Հայկ Մարությանի ասած նորմալ վիճակին հասնենք, ու դեռ հարց է` Երևանի բնակիչների նյարդերն այդքան կդիմանան, թե ոչ:

Նախկինում, օրինակ, միայն Կենտրոն համայնքի մաքրության համար այն ժամանակվա թաղապետարանի ենթակայության տակ աշխատող սանմաքրման ձեռնարկությունում ավելի քան 25-30 մեքենա կար, ընդ որում կենտրոնական որոշ փողոցներից աղբը տեղափոխվում էր 2-3 անգամ օրական: Մոտ 10-15 աղբատար էլ սպասարկում էին Արաբկիրն ու Դավթաշենը, մոտավորապես նույնքան էլ Ավանը: Այսինքն` թվաբանական միջինով` Հայկ Մարությանի ասած 50-55 մեքենաները ամբողջ Երևանի համար բավարար չեն: Բացի այդ` 12 տարով «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը դեռ ուժի մեջ է, և պետական սանսեկտորի ստեղծմամբ` կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ միջազգային արբիտրաժում:

 

Հայկ  Դավթյան

Հ.Գ. Իսկ Երևանում առավոտները բացվում և օրերը մթնում են աղբի բույրով:

 

դիտվել է 2611 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am