Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխն՝ ընդդեմ Սոչիի հայերի

Հիրավի սկանդալային տեղեկություններ են ստացվել Սոչիից։ Պարզվում է, երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին: Հայտարարությունը ստորագրել է 29 մարդ:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ հաջողվել է զրուցել նրանցից մի քանիսի հետ: Պարզվում է հայ աշխատակիցներն ակնկալում են, որ լրագրողների միջոցով գոնե կկարողանան բարձրաձայնել խնդիրը: Օդանավակայանի՝ հայտարարությունը ստորագրած աշխատակից Սարգիս Մարգարյանը, մասնավորապես, «Ազատությանը» պատմեց՝ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել:

«Ես դիմում չեմ գրել, պատրաստվում եմ պայքարել նրանց դեմ: Որևէ կոնֆլիկտ հայերի և ղեկավարության միջև օդանավակայանում չի եղել: Չենք հասկանում, թե ինչ է սա: Դիմելու ենք նույնիսկ դատախազություն», - ասաց Մարգարյանը: «Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք դատարանում հայտարարել, որ Ձեզ ասել են՝ «աշխատանքից ազատվելու դիմում գրիր, որովհետև հայ ես», - «Ազատության» այս հարցին Սարգիս Մարգարյանն արձագանքեց․ - «Այո, հենց այդպես էլ ասել են»:

Աշոտ Կարագեչյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Այն ամենը, ինչ նշված է հայտարարությունում, միանշանակ ճիշտ է: Ես հաստատում եմ այդ հայտարարության ամեն տողը»: Իսկ թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել օդանավակայանում, նա դժվարացավ ասել: Իսկ մեկ այլ աշխատակից՝ Ալբերտ Մինասյանը պատմեց․ - «Իմ անմիջական ղեկավարը՝ մեր ինժեները ինձ մոտեցավ և ցածրաձայն ասաց․ - «Գիտե՞ս, ինչ-որ անհեթեթություն է կատարվում, բայց վերևից հրամայել են հայերին գործից հանել»: Նա ինձ խորհուրդ տվեց դիմում գրել և թողնել աշխատանքս: Ես հո հիմար չեմ, որ գրեմ»:
Հայտնի է, որ Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում:

Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Աննա Շալիմովան, վկայակոչելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հերքել է հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները, նշելով, թե օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: Բացի այդ, Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է․ - «Սակայն մարդկանց մի փոքրիկ խումբ, որ վերջերս են դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում են ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»:

Ուշագրավն այն է, որ մարդիկ, ում հետ խոսել է «Ազատություն»-ը, նախկին աշխատակիցներ չեն, այլ մինչ օրս աշխատում են օդանավակայանում և պատմում են, որ իրենց խնդրել են աշխատանքից ազատման մասին դիմում գրել, որովհետև հայ են:
Խնդիրն ամենայն հավանականությամբ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ է, չի կարելի բացառել նաև ադրբեջանական գործոնը։ Հայաշատ քաղաքում օդանավակայանում հայ աշխատակիցների հանդեպ նման քայլերը կարող են դառնալ հարաբերությունների ճշգրտման Սոչիի իշխանությունների և հայ ազդեցիկ ուժերի հետ։

Ամեն դեպքում, խնդիրը կարող է սկանդալի վերածվել, եթե լուծում չտրվի։

Թամար Բագրատունի

դիտվել է 25447 անգամ
Լրահոս
Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am