Ֆոնդերի տիրուհու համար կարևոր չէ,որ փողերը գողացված են,իսկ իջևանցիներին արգելում են.Զարուհի Փոստանջյան

Հարցազրույց հրապարակախոս Կարինե Հակոբյանի և Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:/Մաս 1-ին/


-Մի քանի օր շարունակ խոսվում է Իջևանում տեղի ունեցածի մասին,քանի որ այն արտառոց էր ,կան ձերբակալվածներ,ոստիկանապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ Նոր Հայաստանում այլևս  այդպես է լինելու,եթե կան օրինախախտներ,անպայման պատժվելու են,համարժեք պատասխան են ստանալու:Համարժե՞ք էր արդոք պատասխանը Իջևանում,ինչպե՞ս կգնահատեք:

Կարինե Հակոբյան.Չեմ ընդունում նման կարգախոսներով բողոքերը՝թույլատրեք ծառահատում,օրինականացրեք անտառահատումները կամ մի քանդեք Օպերայի շրջակայքի սրճարանները,բաներ, որոնք արդեն անցնում են բարոյականության սահմանը,շատ վտանգավոր են:Ուրիշ բան,որ իրենք այդ բողոքը անում են և ասում ՝ստեղծեք աշխատատեղեր,զարգացրեք արդյունաբերություն կամ արտադրություն,բայց չի կարելի ասել՝թույլ տվեք գողություն անել,ավերել անտառները: Դա մի կողմ:Բայց իրավապահ մարմինների կողմից եղած պատասխանը բոլորվին ընդունելի չէ,կարծում եմ,որ հասարակությունը և մեր կառավարությունը պետք է շատ խիստ վերաբերմունք ունենան հենց իրավապահ մարմինների կողմից կատարվող բռնության նկատմամաբ:
Տեղի է ունեցել բռնություն,տեղի են ունեցել անթույլատրեի դեպքեր՝օրինակ գիշերը տուն մտնել,դա որևէ արդարացում չունի:Մենք չենք կարող շարունակական և պերմանենտ հեղափոխական իրավիճակում երկիր զարգացնել՝փողոցներ,մայրուղիներ փակելով:

Զարուհի Փոստանջյան.Քաղաքացիները խոցելի վիճակում են և նրանք ակնկալում էին,որ այդ փոփոխություններից ՝Սերժին մերժելուց հետո,եթե նա իրոք մերժվել է,իսկ ես այդպես չեմ կարծում,նա ոչ թե մերժվել է ,այլ մերսվել, պետք է իրենց կյանքը առնվազն որոշ,փոքր չափով ,բայց բարելավված լիներ և իրենք տեսնեին,որ երկրում արդեն իսկ վերականգնվում է արդարությունը;Մինչդեռ տեսան, որ տարիներ շարունակ իրենցից գողացված գումարները ոչ թե հետ են բերվում բյուջե,այլ հակառակը տեղափոխվում են մեկ այլ ֆոնդ՝այսօրվա գործող իշխանության առաջին դեմքի տիկնոջ ֆոնդին:

Տիկին Կարինեն ասաց,որ անթույլատրելի է,երբ մարդիկ ասում են ՝թողեք անտառը կտրենք,որ ապրենք,թողեք կատարենք օրինախատություն,ապօրինություն,որպեսզի կարողանանք ապրել:Ինչու զուգահեռներ բերեցի,որովհետև նույն այդ ֆոնդի տիրուհին ասում է՝մեզ համար կապ չունի,թե այդ գումարները,որ մեզ փոխանցվում են,ինչ ծագում ունեն:Բոլոր գողացված գումարները թող բերեն մեր ֆոնդին տան:

-Ասում է՝բարի նպատակաների եմ ծառայեցնելու:

Կարինե Հակոբյան.Բարոյականության սահման կա:

Զարուհի Փոստանջյան.Այս մարդկանց մոտ էլ են բարի նպատակները,իրենք իրենց երեխաներին քաղցած չեն կարող թողնել,տվյալ պարագայում,երբ տեսնում ես ,որ քո վերնախավը նույնն է անում, գողանում է ավելի մեծ գումարներ,ավելի մեծ հնարավորություն ունի զբաղվելու գողությամբ,և այս մեկ և ավելի տարվա ընթացքում իրենց կյանքը որևէ կերպ չի փոխվել,ապա նրանք շարունակում են պնդել՝ թույլ տվեք մենք էլ ինչ-որ չափով օգտվենք:
Խաղաղ ցույցի տեսքով էր…

-Միջպետական ճանապարհ էին փակել :

Զարուհի Փոստանջյան.Նրանք տեսել էին,որ այս իշխանությունը նույն կերպ ծայրահեղ միջամտություն էր իրականացրել,ոչ թե ճանապարհ փակելով,այլ հատուկ պահպանության օբյեկտ գրավելով,կոտրելով դուռը ,որտեղ զինված ոստիկանները պահպանում են այդ տարածքը,իրենք այդ օրինակը ունենալով բողոք են հայտնել,այդ օրինակը բխել էր գործող իշխանությունների օրինակից:Նրանք հենց այնպես չեն վերցրել այդ օրինակը:

Կարինե Հակոբյան.Այլևս այդպես չի կարելի շարունակել,իշխանությունը պետք է հասկանա,որ շարունական հեղափոխություն լինել չի կարող,երկիրը քայքայվում և քանդվում է:

Զարուհի Փոստանջյան.Դրա համար պետք են լուծումներ, որոնք պետք է լինեն քաղաքական:

-Իշխանության տարբեր գլուխներ կան, տեսնո՞ւմ եք,որ ամբողջը մեկի ձեռքում է:

Կարինե Հակոբյան.Դատարանները միշտ եղել են ոչ անկախ,հենց մեր սահմանադրությամբ,ինչպես են նշանակվում դատավորները ,անգամ սահմանադրությամբ այդ 4 ճյուղերը միմյանցից զատված չեն, այսօր էլ մենք ունենք այդ խնդիրը:

Զարուհի Փոստանջյան.Դատաիրավական համակարգի հետ կապված պարզաբանում տրամադրեմ,որ այնտեղ ոչինչ չի փոխվել…

Կարինե Հակոբյան.Գագիկ Հարությունյանը հեռացել է:

-Իսկ այն,ինչ կատարվում է ԲԴԽ-ւմ,ձեզ դուր է գալի՞ս:

Զարուհի Փոստանջյան.Իսկ ով է եկել նրա փոխարեն,ամենակարևորը ՝ով ումով է փոխում՞

Կարինե Հակոբյան.Ժամանակը ցույց կտա:

Զարուհի Փոստանջյան.Մի խնդիր կա մեր առջև,եթե դատաիրավական համակարգում մենք չենք ցանկանում իրականացնել իրական բարեփոխւմներ,այդ դատավորներին մենք չենք տրամադրելու իրական անկախության երաշխիքներ,ապա այդ դատավորները մշտապես կաշկանդված են լինելու:Եթե գործադիր իշխանությունը հայտարարում է ,որ կարող է շրջափակել դատարանները և թույլ չտալ,որ դատավորնրը գնան իրենց աշխատավայր,սա նշանակում է,որ այս դատավոերները իրենք չեն կարող ազատ ,արդար,անկաշկանդ որոշումներ կայացնել:

-Ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է,ի վերջո,եթե մի բան խոսում ես,մի ուրիշ քայլի գնում,ապա այդպես է լինում;Երկրորդ նախագահի գործով ոչ իրենց հաճո որոշում կայացվել,և այդ դատավորը հայտնվեց թիրախում:Հնարավո՞ր է այս իրականության մեջ գնալ բարեփոխումների :

Զարուհի Փոստանջյան.Այս իշխանությունը ինքն իր բնույթով ժամանակավոր է և ինքն ունի իր գործառույթները,կարող է գործել ևս մի կարճ ժամանակահատված:Ոչ միայն մի անձի հետ կապված կարող ենք ասել,որ դատարանների նկատամաբ կան ճնշումներ,օրինակ բերեմ հենց իմ անձնական օրինակից՝բոլորը ականատես են եղել,ուղիղ եթերով է հրապարակվել,2017 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների օրը ինչ տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի շտաբում իմ և իմ դստեր նկատամամբ:Այդ օպերացիայի ղեկավարը՝տվյալ պահին Ավան հայանքի ոստիականպետն այսօր Տավուշի մարզի ոստիկանպետ է նշանակվել՝Արմեն Գասպարյանի մասին է խոսքը: Այս տեղափոխությունից հետո փոխվեց քննչական կոմիտեի նախագահը,որտեղ քննվում էր այդ գործը,և այդ գործով ես և իմ դուստրը ճանաչվել էինք տուժողներ,մարմանական վնասվածքներ էինք ստեցել,բուժում ստացել,դուստրս գլխուղեղի ցնցում էր ստացել ոստիկանության ապօրինի գործողությունների հետևանքով:Հիմա այդ օպերացիայի ղեկավարը նշանակվում է Տավուշի ոստիակնության պետ:Ի՞նչ ենք տեսնում ,որ ,բռնությունները,ապօրինությունները,որոնք իրենց մեջ պարունակում են քրեորեն հետապնդելի արարքներ հենց ոստիկանության կողմից,գնահատականի չարժանացան:Երբ դա գանահատականի չի արժանանում,ինչու,որովհետև այդ մարդիկ և այս համակարգը ծառայում են այս իշխանությանը:

-Ինչո՞ւ տարան Տավուշի մարզ:

Զարուհի Փոստանջյան.Որպեսզի լավ ծառայի այսօրվա գործող իշխանությանը և այնտեղ, եթե հարցեր առաջանան նորից մարդկանց ապօրինի բերման ենթարկելու,նրանց նկատմամբ բռնություն գործադրելու,որպեսզի այս ոստիկանները,որոնք մշտապես նման գործողությունների մասնակից են եղել,իրենց ծառայությունները մատուցեն:Հետևաբար,այս գործով էլ մենք չունեցանք դատական հաջողություն,որովհետև դատարանները անկախ չէին,նույն այդ Արմեն Գասպարյանին նույնսիկ մեղադրանք չներկայցրեցին: :Գործը կառճել են,ես բողոքարկել եմ դատական բոլոր ատյաններով ,կներկայցնեմ ՄԻԵԴ և արդեն ապագայում այդ բողոքը կբավարավի և պատասխանատվություն կկանչվի այսօրվա ավտորիտար կառավարությունը:Այն ժամանակ ես բողոք էի ներկայացնում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ավտորիտար կառավարության,հետագայում Սերժ Սարգսյանի,հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար կառավարության:

-Տիկին Փոստանջյան,նման հայտարարություններ անելու համար գուցե շտապում եք:

Զարուհի Փոստանջյան.Արդեն շտապելու բան չկա,այս պահի դրույթյամբ արդեն ունենք երկու դեպք կապված մարդու առողջության հետ,որը արտառոց է ՄԻԵԴ-ի համար,այն քննում են անմիջապես ստանալու պահից,որովհետև կապված է մարդու կյանքի և առողջության հետ:Այս բողոքները բավարավել են ՄԻԵԴ-ի կողմից,սա խոսում է,որ մեր երկրում մարդու իրավուքները չեն հարգվում և չեն հարգվում հատուկ նպատակներով,մասնավորեպս քաղաքական նպատակներով:
Ես այս գործով ,որ դիմում եմ ՄԻԵԴ,նույնպես քաղաքական կոնտեքս կա,որովհետև ես Տարոն Մարգարյանի շտաբում պատահական անցորդ չէի,այլ քաղաքապետի թեկնածու, և ինձ այդտեղից այդ բռնության նրանք հանում էին,որովհետև ես հայտնաբերել էի կեղծիքներ:Եթե համեմատենք,մի դեպքում այդ ամենի նկատմամբ այդպիսի բիրտ ուժ է կիրառվում,մեկ այլ դեպքում,եթե Նիկոլ Փաշինյանը այս ավտորիտարիզմի զավակը չէ, նրա դեպքում չի կիրառում:Այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում՝ինչպես է լինում,որ մի դեպքում տվյալ անձի նկատմամբ այլ վերաբերմունք է, մեկ այլ անձի նկատմամբ ՝հովանավորչական վերաբերմունք:

-Իջևանում ձերբակալվածներ կան,ի՞նչ պետք է կատարվի այս փուլում:

Կարինե Հակոբյան.Կգնա քննություն,կազատեն,բայց հարցը դա չէ,պատճառները շատ ավելի խորն են,եթե մենք չանդրադառնանք հիմնական պատճառներին՝հարցը նաև կրթական համարկարգի,մեր զանգվազային լրատվամիջոների որակի մեջ է,հեռուստատեսության ,պատճառները չհանենք ,կշարունակվի: Մենք անընդհատ խոսում ենք մարդու իրավունքներից,բայց երբեք չենք խոսում պարտականություններից:Մեր սահմանադրության մեջ անգամ ամրագրված չէ մարդու պարտականություններ դրույթը,կա միայն մարդու իրավուքներ ,ազատություններ:

Զարուհի Փոստանջյան.Ես ձեզ հետ համամիտ չեմ,որովհետև մեր քաղաքացիները այնքան պարտակնություններ ունեն…

Կարինե Հակոբյան.Ես միայն քաղաքացիների մասին չեմ ասում,վարչապետն էլ է քաղաքացի,դատավորն էլ:

Զարուհի Փոստանջյան.Նրանք ունեն պարտականություններ,ուղղակի չեն կատարում:

Կարինե Հակոբյան.Մայրուղի փակել չի կարելի,դա ճանապարհ չէ,դրանով խնդիրները չեն լուծվում:

-Մայրուղի,մյուս ճանապարհները փակեցին,հարց լուծեցին,եկան իշխանության:

Կարինե Հակոբյան.Բայց դա է հարցը,հարցը պետություն կառուցելն է,հեղափոխություն անելը մեկ բան է,պետություն կառուցելը՝մեկ այլ:Սովորաբար,նրանք,ովքեր շատ հաջող իրականացնում են հեղափոխություն,դժվարանում են պետություն կառուցելու հարցում,որովհետև պետություն կառուցելու համար իմաստություն է պետք,պետք չէ երիտասարդական ավյուն, խանդավառություն,խիզախություն,դա հեղափոխության համար շատ հարմար է,բայց ոչ պետություն կառուցելու համար:Իմաստություն ձեռք են բերում որոշակի աշխատանքային և կենասփորձ ունենալուց,անվերջ բնությանը դեմ գնալ չի կարելի,և փորձել հաջողության հասնել:

-Հայտարարեցին,թե գիտեն Իջևանի դեպքերի ետևում ովքեր են կանգնած:

Կարինե Հակոբյան.Իսկ պատասխանատուն ո՞վ է,այս տարիների ընթացքում որևէ բնապահպանության նախարար պատասխանատվության չի ենթարկվել:

-Փախած է:

Կարինե Հակոբյան.Ինչո՞ւ բանտում չի և ինչո՞ւ միայն մեկը:

-1 տարի ոտնահարվել են իմ իրավուքները .երկորդ նախագահը խոսեց,իսկապես նման բաներ դատավարության ընթացքում տեսնո՞ւմ եք:Փաստաբանը խոսեց և ասաց,որ միայն ավտորիտար,բռնապետական երկրներում են նման բաներ տեղի ունենում,պաշտպանին թույլ չտալ խոսել ,նկատի ունենալով նաև այն,որ հանրությունը խայտառակ թմբիրի մեջ է , այս ամբողջ անօրինական գործողություններին արձագանք չկա:

Տիկին Փոստանջյան ,հատկապես ձեզ եմ հարցնում,քանի որ ամբողջ կյանքում պայքարել եք երկրորդ նախագահի դեմ,իսկ հիմա հայտարարում եք,որ նա քաղբանտարկյալ է:

Զարուհի Փոստանջյան. Ես նրա ոչ քաղաքական աջակիցն եմ,ոչ քաղաքական հայացքների կիսողն եմ,նրա պաշտոնավարման տարիները ՀՀ-ի համար եղել են նույնպիսի բռնի տարիներ,այնպես չէ,որ ՀՀ քաղաքացիները այդ տարիների ընթացքում իրավունքներ են ունեցել,չեն ոտնահարվել և այնպես չէ,որ նա կտրված է այս 30-ամյա բռնապետությունից:Եթե մենք ուզում ենք արդարադատություն ,ապա դա պետք է տեղի ունենա բացառապես օրենքի շրջանակներում,եթե մենք ուզում ենք դատապարտման դատավճիռ,դու պետք է դրան հասնես օրինական ճանապարհով:Անօրինական ճանապարհը վերջիվերջո ոչ միայն երկրորդ նախագահին զրո քաղաքական մեկնարկից բերեց քաղաքականություն,այլ նաև այս անօրինական հետապնդման հետևանքով նա արդարացվելու է:Հիմա ինչ է շահելու հասարակությունը սրանից,մի պահ էմոցիաները բավարարվեցին ,քաղաքացիները իրենց պատկերացումները բավարարեցին,բայց իրականում բացահայտվե՞ց մարտի, 1-ը,ոչ,այն քրեական հետապնդումը ,որ այս պահին տեղի է ունենում ,մարտի 1-ի բացահայտման հետ կապ չունի:Եվ այս քրեական հետապնդումը,որն անօրինական ընթացակարգերով է տեղի ունենում,վերջիվերջո հանգեցնելու է արդարացման դատավճռին:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի 

դիտվել է 7651 անգամ
Լրահոս
Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am