Կլիչկոն իրեն համեմատել է «Անգլիայի թագուհու» հետ
Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ փաստորեն գործադիր իշխանություն չունի իր քաղաքում, ուստիեւ իրեն համեմատել է «Անգլիայի թագուհու» հետ։
«Երբ քաղաքագլուխը գործադիր իշխանություն չունի, այսինքն՝ ազդեցություն մայրաքաղաքի բյուջեի, նախագծերի իրականացման վրա, որոնցով ինքը գնացել է ընտրությունների, դա անհեթեթություն է… Դա ի՞նչ ինքնակառավարում է, երբ քաղաքագլուխը, որին ընտրում են կիեւցիները, «Անգլիայի թագուհի» է դառնում, պարզապես մարդ, որը կարող է ծաղիկներ դնել, ժապավեններ կտրել, բայց ազդեցություն չունի այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում քաղաքում»,- հայտարարել է Կլիչկոն «ՌԲԿ – Ուկրաինա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է օգոստոսի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին