«Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլար ներդրում անել (video)
«Քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբադույլեր եւ աղբամաններ, «Սանիթեքի» հետ ջանքերի մեկտեղումը վերջ կդնի այսօրվա վիճակին, ոչ թե վատաբանել «Սանիթեքին»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թալիվը:
«Սանիթեքի» տնօրենն առաջարկեց քաղաքապետարանի հետ քննարկում սկսել եւ համատեղ լուծման գալ: Սա կարճաժամկետ լուծումն է:
Իսկ երկարաժամկետ լուծումն այն է, որ «Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլար ներդրում անել նոր աղբադույլեր, 500 աղբամաններ գնելու, աղբ հավաքող մեքենաների պարկը թարմացնելու, աղբի կառավարման ծրագրի, Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացման համար: