Իշխանությունների ամերիկյան «վոյաժների» արդյունքը. Արցախին կտրում են ֆինանսական օգնությունից

Երեկ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս իրավիճակի «արդյունքների» մասին մի տեղեկություն է տարածվել, որը ցույց է տալիս այն դատարկությունը, որը տերում է այդ հարաբերություններում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում երեկ հույս են հայտնել, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն: Այս մասին երեկ Երևանում հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:

«Արցախի վերաբերյալ կհուսանք 5 միլիոն, այդ աշխատանքը կտանինք, Հայաստանի վերաբերյալ արդեն կար 45 միլիոն, 40 միլիոն ալ, եթե այս օրենքը անցնի, ստորագրվի նախագահին կողմե, 40 միլիոն ևս կըլլա։ Բայց այն ալ ըսեմ, որ ասոնք հանգրվանային բաներ են։ Առաջ պետք է Ներկայացուցչական տունը անցնե, վերջը նախագահը ստորագրե, և այս նախագահ Թրամփի իշխանությունը, որ կա, ընդհանրապես աշխարհի չորս կողմը աջակցություն, որ հայտնված է անցյալին, ինքը կփորձե պակասեցնել ընդհանրապես։ Չուզեր Ամերիկան այդքան օգտակար ըլլա ուրիշ երկրներուն, նույնիսկ երկրներ, որոնք պատմականորեն շատ մեծ գումարներ ստացած են Ամերիկայեն», - նշեց Հովսեփյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս մայիսին նշել էր, որ 2018 թվականի ֆինանսական տարվա համար, որը մեկնարկել էր 2017-ի հոկտեմբերին, Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 26,7 միլիոն դոլար, 2019 թվականի ֆինանսական տարվա համար՝ 16 միլիոն:

«Նոր օրենք անցավ Կոնգրեսի Ներկայացուցչական տունի մեջ, այն ալ, քանի որ Ջեքի Սփիերը ասաց, որ ինքը ծագումով կես հայ է, 40 միլիոն դոլար ևս ավելացնելու Հայաստանի աջակցության գումարին վրա։ Արցախի համար ալ նաև կաշխատինք, այսինքն՝ Հայ դատի հանձնախումբը ընդհանրապես Ամերիկային մեջ, Վաշինգտոնի մեջ, այսինքն՝ ես կներկայացնեմ Արևմտյան Ամերիկայի շրջանը, բայց նաև անշուշտ Վաշինգտոնի մեջ ալ գործ կտանինք։ Ուրեմն Վաշինգտոնի մեջ միշտ մեր հարաբերությունները մշակելով, միշտ պահանջատեր ըլլալով, միշտ փորձելով առաջնահերթ ձևով օրակարգի վրա դնելով այս օգնության խնդիրը, և մինչև հիմա, կրնամ ըսել, որ Հայաստանի անկախությունեն ի վեր երկու բիլիոն, այսինքն՝ երկու միլիարդ դոլարեն ավելի Ամերիկան աջակցություն ցուցաբերած է դեպի Հայաստան, այն ալ՝ մեր աշխատանքի պատճառով, և Արցախին ալ 45 միլիոն դոլար, որ Արցախը միակ հանրապետությունն է, որ չէ ճանչված միջազգային գետնի վրա, որ ուղղակի Ամերիկայեն աջակցություն կստանա», - ընդգծեց Նորա Հովսեփյանը։

Այլ կերպ ասած՝ ամերիկյան վարչակազմը դադարեցնում է Արցախին տրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով:

Ի դեպ, պետք է շեշտել, որ Միացյալ Նահանգները այս տարիներին միակ երկիրն է եղել աշխարհում, որն ամեն տարի մարդասիրական հատկացումներ է արել Արցախին, որը միջազգայնորեն չճանաչված հանրապետություն է:

Ինչո՞վ է զբաղված հայկական դիվանագիտությունը, այն էլ վերջերս մի քանի անգամ ԱՄՆ պատվիրակություններ գործուղելուց հետո: Սա է՞ Հայաստանի իշխանությունների ամերիկյան «վոյաժների» արդյունքը...

Թամար Բագրատունի

դիտվել է 1233 անգամ
Լրահոս
Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am