Ինչպես արդեն հայտնել էինք, Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները այսօր պղծվել էին։ Շիրմաքարերի վրա ներկ, մոմ հիշեցնող նյութ էր լցված։ Ողջ օրվա ընթացքում հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում ու քննադատում էին ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դատապարտելի դեպքը: ArmLur.am-ի քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Մեր տեղեկությոններով՝ վերջինիս անունը Գրետա Մնացականյան է: Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել:Մեր տեղեկություններով՝ Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին: Ինչը և արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը