Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը 18 տարի կանցկացնի բանտում՝ 8-ամյա դստերը սեռական բռնության ենթարկելու համար
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Կառլոս Բալդոմիրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է դստեր նկատմամբ սեռական բռնության համար:
Բալդոմիրը բռնությունները սկսել է, երբ աղջիկը դեռ 7-8 տարեկան է եղել: Ու այսպես շարունակվել է 6 տարի՝ 2012-2018 թվականները:
Իրավապահ մարմիններին դիմել է Բալդոմիրի նախկին կինը:
Բալդոմիրն այժմ 48 տարեկան է, պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 5 տարի առաջ: