Դուբայի շեյխի կինը Լոնդոնի դատարանից պաշտպանություն է հայցել
Միացյալ Արաբական Էմիրությունների վարչապետ, Դուբայի շելխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, որն անցած ամիս լքել էր ամուսնուն, իր հետ ավելի քան 60 մլն դոլար է վերցրել և մեկնել Մեծ Բրիտանիա՝ նոր կյանք սկսելու:
Ինչպես գրում է Reuters-ը` արքայադուստրը դիմել է Լոնդոնի դատարան` խնդրելով դատարանին իր ամուսնությունը բռնի ճանաչել և իր կյանքին ու առողջության սպառնացող վտանգներից պաշտպանող հատուկ օրդեր արձակել: Արքայադուստրը մտադիր է նաև ստանալ երեխաների խնամակալությունը:
45-ամյա արքայադուստր Հայան Դուբայի 69-ամյա շեյխից փախել էր 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ: