Փոմպեոն երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումները
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 31-ին երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ավելի վաղ կիրառված սահմանափակումների գործողությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանին կխանգարեն ստեղծելու միջուկային զենք:
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի՝ տարածված գրավոր հայտարարության մեջ:
«Այսօր (հուլիսի 31-ին) պետքարտուղար Փոմպեոն երկարաձգել է իրանական վարչակարվի միջուկային ծրագրի սահմանափակումների (գործողությունը)»,- ասել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: