Ինչու են վարդագույն ճոճափայտեր տեղադրվել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին
Վարդագույն ճոճափայտեր են տեղադրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, սահմանի պողպատե վանդակաճաղերի նման պատի միջով ճոճափայտ անցկացնելու միտքը պատկանում է Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ Ռոնալդ Ռաելին և Սան Խոսեի նահանգային համալսարանի դիզայնի գծով պրոֆեսոր Վիրջինիա Սան Ֆրատելյոյին:
Ճարտարապետները հատուկ ճոճանակները տեղափոխել են Նյու Մեքսիկո նահանգի Սանլենդ Պարկ և մեքսիկական Սիուդադ Խուարես քաղաքների միջև գտնվող տարածքն ու տեղադրել պատի միջով, որպեսզի երկու երկրների բնակիչները կարողանան դրանցով խաղալ միմյանց հետ: