Մահացել է բեն Լադենի որդին. NBC
ԱՄՆ-ը հետախուզական տեղեկատվություն է ստացել այն մասին, որ մահացել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդի և ժառանգորդ Համզա բեն Լադենը, հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երեք ներկայացուցչի։
Պաշտոնյաները հավելյալ որևէ տեղեկություն չեն տրամադրել նրա մահվան վայրի, հանգամանքների կամ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին:
ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության բյուրոյի հավաստմամբ՝ Համզան կարող էր թաքնվելիս լինել Աֆղանստանի և Պակիստանի սահմանային տարածքում կամ Իրանում: