Միշտ աշակերտը գերազանցում է ուսուցչին.Փաշինյանը կկորցնի ավելի շուտ,քան Տեր –Պետրոսյանը .Հայկ Բաբուխանյան

Հարցազրույց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ:/Մաս 2-րդ/

- Իրավունք թերթի այն ժամանակվա խմբագիրն էիք և ՍԻՄ-ի փոխանախագահը, այն իշխանության ամենախիստ քննադատողն էիք և գիտեք,շատ է ասվում,որՆիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է :Պատահական չէ,որ ոստիկանպետը վերջերս խոսել է Վանո Սիրադեղյանի մասին,ասել,որ այո ,որոնվում է,հնարավոր է,որ գտնենք և բերենք:Ոմանք ասում են՝ոչ, ավելի շատ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ,գաղափարները մոտ են Վանո Սիրադեղյանին:

-Կա գաղափարախոսություն,դրա առաջնորդը իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանն է,վայրի-լիբերալիզմն էր,հակազգային ,մարտնչող,վուլգար քաղաքականությունն է,որը որ հերքում էր ամեն ինչ,ինչ ազգայինն է՝ազգային ավանդույթ,սովորույթներ ,պատկերացումներ,գաղափարախոսություն,բանակ ,ընտանիք:Ներկայիս իշխանությունը Լևոն Տեր- Պետրոսյանի հոգեզավակն է,և ավելի մանրամասն պետք է ուսումնասիրի Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը: Ընդամնեը 2 տարվա մեջ կորցրեց ավելի քան 90 տոկոսի համակրանք:

-Միշտ աշակերտը գերազանցում է ուսուցչին:

-Համաձայն եմ,սա ավելի շուտ է կորցնում:

-Ոստիկանապետն ասաց՝փողոց փակելը խուլիգանություն է,գլխավոր մայրուղին փակված է,ինչ պետք է աներ մեր ոստիկանությունը:

-Նա առաջին հերթին ասաց,որ Նիկոլը խուլիգան է,Նիկոլի ամբողջ կառավարությունը խուլիգաննր են,ամբողջ ԱԺ-ն և կոմնակիցները խուլիգաններ են,որովհետև այդ փողոց փակելու խուլիգանությունը իրենցից եկավ,իրենք սկսեցին փակել ,աղբարկղներով,մեքենաներով՝կաթվածահար անելու համար:Այն ժամանակ ոստիկանապետն այդպիսի բան չասաց,այդպիսի կերպով մարդկանց չէին ծեծում,ջարդում,փշրում,որ ճանապարհները բացեին ,եթե բացեին,բաց կլինեին մինչև հիմա և համապատասխան մարդիկ կլինեին համապատասխան վայրում: Բայց գտնվեցին մարդիկ ավելի ժողովրդավար,ավելի լոյալ ,և նախընտրեցին հեռանալ իշխանությունից:Սերժ Սարգսյանը,տեսնելով նման երևույթներ, ոչ թե սկսեց ծեծել մարդկանց,ոչ թե սկսեց տասնյակներով կալանավորել ,այլ որոշեց ,որ պետք է հեռանա:Եթե խուլիգանություն է,ուրմեն առաջին խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է,ինքն էր կոչ անում փակել փողոցները,եթե ձեզ կարելի՞ է,այսօրվա մարդկանց չի կարելի՞ …

-Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում՝ավազակապետությունից փրկել է պետք,դա միակ ճանապարհն էր երկիրը ավազակապետությունից փրկելու համար:

-Ոչ մի նպատակ չի արդարացանում այն մեթոդները ,որոնք կիրառվում են ,եթե դրանք հակաօրինական էին ,ապա հիմա էլ է հակաօրինական,եթե օրինական էին նրանք ,սրանք էլ են օրինակ և լինելու են օրինական այն ժամանակ,երբ նույն ձևով փակելու են Երևանի փողոցները և այդ ժամանակ արդեն Նիկոլին ուղեկցելու են այդ աթոռից դեպի դատարան,որտեղ նա պետք է պատասխան տա հակաօրինական իշխանության զավթման համար:

-Ամենակարևոր ժառանգություններից մեկը ,որ նախորդ իշխանությունը թողեց,նախագահն էր ,ինչպես տեսնում ենք նախագահին ,գլխավոր դատախազին փոխելու մասին չեն խոսում:

-Եթե մեկ օրում կրոնը փոխում են,մեկ օրում գնում,ասում են ՝դուք եք տերը,մենք ձեր ծառան,նույն դատախազը Նիկոլին կալանավորելու թույլտվություն է տալիս,հաջորդ օրը դառնում է այնպես,որ Նիկոլը լավն է,գեներալ Մանվելն է վատը: Եթե այդքան վատն էր գեներալ Մանվելը,արդեն 1,5 տարի է անցել,կիսամարդ դարձած հիվանդ մարդուն ինչու՞ եք չարչարում,բա դատեք ,տեսնենք ինչի համար եք դատում,տուշոնկա էիք ցույց տալիս,խայտառակ անում :

-Դուք էլ ԱԺ-ում միանգամից թույլ տվեցիք անձեռնմխելիությունից զրկելու ,հուզվեցիք:

-Ամեն մեկը թող իր մասին խոսի,ես թույլ չեմ տվել:

-Միանգամից հավատացին,մտածող մարդու առավելությունն այն է,որ կասկածի :

-Ես հիմա պաշտոնապես ասում եմ,որ ես թույլ չեմ տվել:

-Նույն դատախազին Սերժ Սարգսյանն էլ նշանակել,Արմեն Սարգսյանի ժամանակ ասում էին,որ այս մարդը կապ չունի իրականության հետ,որպես դիվանագետ ձախողել է,արքայազն Չարլզը Ցեղասպանության 100-ամյակի օրը գնաց Թուրքիա,սա իր ձախողումն էր,այս մարդուն նախագահ նշանակեցիք ,ժառանգություն թողեցիք,մի հատ էլ ամբողջ օրը կանչում ,ասում եք՝ընկեր ջան,որտե՞ղ ես ,արի քո Սահմանադրությանը տեր կանգնիր:

-Այն քիչ դեպքերից է,որ ես իմ քվերակությունը սխալ եմ համարում:Սխալ եմ համարում յան,որ ես Արմեն Սարգսյանի օգտին քվերակեցի,որպեսզի նա դառնա նախագահ:

-Կասկածեիք:

-Ցանկացած մարդու վրա կարելի է կասկածել,վատ չէր տպավորությունը :

-Կամայնականության դրևորում եղե՞լ էր այն ժամանակ :

-Ինքն այն ժամանակ բավականին կոռեկտ էր աշխատում որպես վարչապետ,բայց դա կարճ ժամանակահատված էր գնահատելու համար:Ցավում եմ,որ այդ անձը այսօր չի կատարում իր սահմանադրական պարտականություննրը և դարձել է հլու-հնազանդ կամակատար:Կցանկանայի տեսնել այլ իրավիճակում Արմեն Սարգսյանին,քանի որ նա կարողացել է ձևավորել իր շուրջ շատ լայն համաշխարհային բարեկամական մթնոլորտ,նա կարող էր այդ մթնոլորտն օգտագործել մեր երկրի դրական զարգացման համար,կարող էր այստեղ ապահովել սահմանադրական ազատությունների իրականացումը,ցավոք մինչ օրս չի արել,դա չի նշանակում,որ մի պահ նա Կինդեր սյուրպիրզի նման կարող է ի հայտ գալ, փոխել իրավիճակը ,դա քաղաքագետների,քաղաքական վերլուծաբանների տիրույթում է:

-Ամենակոնֆորմիստ,հարմարավող,կամ ամենաշատը ճիգեր գործադրողը գլխավոր դատախազն է ,ՀՔԾ պետը ,որոնք նախորդ իշխանություններից ժառանգություն են մնացել այսօրվա իշխանություններին,մեկը երկրորդ նախագահի դատավարության ժամանակ ճիգեր է գործադրում,ամեն ինչ փորձում է անել,մյուս ուժայինները ասֆալտին են փռում,նախագահն էլ…

-Պաղպաղակ է ուտում …

-Բոլորն էլ ուտում են,ուղղակի ոմանք տեսախցիկի առաջ:

-Պաղպաղակ ուտելը վատ բան չի,բայց նաև պետք է աշխատել, կատարել քո պարտականությունները,եթե վաղը հարց տան, պարոն նախագահ,բա ձեր հանցավոր անգործության հետևանքով երկիրն է քայաքայվում,ինքը այսօրվանից թող այդ հարցի պատասխանը մտածի:

-Խոսվում է այն մասին ,թե մենք գիտենք այսօրվա գործարարներից,օլիգարխներից իշխանությունը որքան գումար է վերցնում,դրա որ հատվածն է բյուջե գնում,մյուս մասն ասում է՝ում գրպանը,մյուս մասն ասում է՝ պարկերով են տանում,մյուսները թե՝եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պայուսակներ կային,հիմա նույն այդ պայուսակներով կրկնապատիկն են տանում:Դուք նման փաստեր ունե՞ք:

-Նախ սկսենք նրանից ,որ այն հայտարարությունները,որ մոնոպոլիա չի լինելու,օլիգարխներ չեն լինելու մի քանի րոպեի մեջ կոռուպցիան վերանալու է,ներդրողները վազելով գալու են Հայաստան ,իրար հրմշտելով ,թե ով ավելի շատ ներդրում կանի,դարձավ սուտ:Օլիգարխները շատ ավելի լավ են իրենց զգում,մենաշնորհները պաշտոնական տվյալներով էլ ավելի մենաշնորհվել են՝նույն շաքարը,բանանը:Շաքարը ,եթե առաջ ունեցել է 92 տոկոս,այսօր դարձել է 96 տոկոս ,բանանը եղել է 22 տոկոս,դարձել է 25 տոկոս: Կարող եք վերցնել պետական պաշտոնական տվյալներ,թեև դրանք էլ են շատ անգամ սուտ ,բայց անգամ դրանք ցույց են տալիս,որ մոնպոլիզացիան շարունակվում է և դրա հետ զանգվածային գործազրկություն է և զանգվածային աղքատացում:Այս ընթացքում հարուստներն էլ ավելի հարստացան,աղքատները էլ ավելի աղքատացան,գնացողները ավելի շատացան,մի ահավոր արտագաղթ է սկսվել, որովհետև մարդիկ զրկվել են նույնիսկ ժամանակին իրենց յոլա տանելու տարբերակներից:
Օլիգարխները ոչ թե գեղեցիկ աչքերի համար են մնացել օլիգարխ,մոնոպոլիստ՝մոնոպոլիստ,այլ համապատասխան հարաբերությունների մեջ մտնելու նորօրյա իշխանություններ զավթածների հետ:

- Տերերն են փոխվել:

-Իրենց համար տարբերություն չկա,թե տերն ով է:Իրենց համար կարևորը իրենց բիզնեսն է,խաղի կանոնների մեջ տիկին Փաշինյանի ֆոնդերն են,ուրիշ խաղի կանոններ են,20-30 հոգով գնում են Ամերիկաներ,պտտվում են,մենք տեսնում ենք,որ երկիրը փլվում է,որ տնտեսությունը քայքայվում է,Արցախի հարցը կատաստրոֆիկ վտանգավոր վիճակում է,ազգային միասանկանությունը ոտնահարված է,հայը հային թշնամի է դարձել, ազգային պատկերացումները ուզում են ոչնչաեցնել,հայ ընտանիք,հայ տղամարդու,հայ կնոջ,երեխայի մասին,սեռերի ,սերունդների փոխահարաբերություններ ոչնչացվում է,տեղը բերվում է դատարկ ,պղտորված մի դաշտ:Եթե ենք այսօր ազգովի չասենք ՝ոչ ,չի կարելի նման բաներ անել,դեմ ենք և Ստամբուլյան կոնվենցիային,և Արցախի նկատմամբ,և ազգային պատկերացումների նկատմամբ նման վերաբերմունքին ,մենք կունենանք պետականության կորուստ,ինչպիսին պատմության մեջ ունեցել ենք շատ անգամ:

-Դիմակայություն տեսնու՞մ եք,օրինակ հստակեցվեց, որ պայմանավորվածություն կա,որ հնարավոր է Եվրոպան Ստամբուլյան կոնվենցայի անցկացման դիմաց թույլ է տալիս դատական համակարգի հետ վարվել այնպես,ինչպես ցանկանում է այսօրվա իշխանությունը:

-Դիմակայություն տեսնում եմ,բայց տեսնում եմ,որ այն ոչ բավարար է,տեսնում ենք և կուսակցությունների հայտարարություններ,ազգային մամուլի հրապարկումներ և ստորագրահավաք, դա քիչ է:Այդ խմբակցությունը պետք է լավ հասկանա,որ եթե նրանք քվերակեցին կողմ Ստամբուլյան կոնվենցիան,դա կլինի նրանց վերջին քայլը:

-Կասկածո՞ւմ եք,որ կստորագրեն:

-Ավելի շատ ուզում եմ հույս ունենալ,որ իրենք իրենց ճակատին այդ ազգային դավաճանի խարանը չեն դաջի,որովհետև ազգային դավաճանի խարանը կմնա սերնդեսերունդ,մինևնույն է մեր ժողովուրդը մաքրելու է այդ կեղտը,չի թողելու ,որ մեզ ապականեն,այս աստիճանի վարկաբեկեն:

-Ամենաաղմկահարույց դատավարության մասին ձեր կարծիքը,եթե մարտի 1 են ասում,ապա դա ենթադրում է այն,որ դրանից հետո եկավ Սերժ Սարգսյանը,10 տարի իշխանության ղեկին էր,կարող էին մեկընդմիշտ այս հարցը փակել,գտնել և մեղավորներին և պատասխանատուներին :Թիրախավորել են մի մարդու,ով մարտի 1-ից հետո իշխանության չի եղել,իշխանությունը վերցրել և վայելել են ուրիշները: Նախորդ իշխանությունը,ի դեմ Սերժ Սարգսյանի ,ունե՞ն իրենց մեղքի չափաբաժինը:

-Մարտի 1-ը ոչ այլ ինչ էր,քան պետական հեղաշրջման փորձ արևմտյան գծագրերով :Այդ պետական հեղաշրջումը փորձում էին կազմակերպել Լևոն Տեր -Պետրոսյանը,Նիկոլը և իրենց մի շարք թիմակիցները:Նախորդ իշխանությունները գտնվեցին շատ մեղմ և այդ շատ ծանր հանցանքը համապատասխան կերպով չդատապարտեցին:

-Նիկոլ Փաշինյանը նստեց:

-Շատ քիչ,այդտեղ կային այլ դերակատարներ,որոնք որևէ պատիժ չկրեցին …

-Լևոն Տեր-Պետրոսյա՞նը:

-Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից և այդ ամբողջ թիմը,որը դրդում էր մեր ժողովրդին գնալ հակաօրինական գործողություների,զանգվածային անկարգությունների և արդյուքնում ունեցանք այն ողբերգությունը ,որն ունեցանք:Առաջին մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր և Նիկոլ Փաշինյանը:Դատարանը այդպես էլ որակավորեց գոնե Փաշինյանի դեպքում:Ոչ ոք դատարանի որոշումը չվիճարկեց,այսօրվա Հայաստանի պաշտոնական դատավարական որոշմամբ,ունենք հետևյալը՝պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

-Նախորդ իշխանությունները թույլ գտնվեցի՞ն:

-Իհարկե թույլ գտնվեցին,պետական հեղաշրջում են անում,որ երկրի ռելսերը ,որով գնում էինք դեպի ԵԱՏՄ,Ռուսաստանի բարեկամություն ,ազգային պահպանողական գաղափարների ետևից,փոխել դեպի այն,ինչ այսօր է արվում:

-Այսօր ԵԱՏՄ-ից չի հրաժարվում:

-Ընդամնեը 1 տարի 3 ամիս առաջվա Նիկոլի և իր շայկայի ելույթները վերցրեք,այդ շայկան Ռուսասատնի դեպսանատան մոտ դրոշ էր վառում,Պուտինին էին հայհոյում,ձվեր ներտում: Մենք հասկանում ենք ,որ յուրաքանչյուրը կարող է շուռումուռ գալ,բայց մենք հասկանում ենք նաև ՝կան որոշակի պարտավորվածություններ,որոնք մնացել են,կան սեփական մտքեր,սեփական նախընտրություններ և այլն:Դրա համար մարտի 1-ը ասում եմ ինչ էր և ինչ վերաբերվում է,որ եթե կային կոնկրետ անձնավորությունների մեջ՝օրինակ ոստիկանը գերազանցել է լիազորությունները,պետք է պատժվի:Ինչ վերաբերում է քաղաքական գանահատականներին,ապա քաղաքական գնահատականը ասացի: Ռոբերտ Քոչարյանի մեկ տարվա հետապնդումները ոչ այլ ինչ են ,քան քաղաքական հետապնդումներ,ակնհայտ է,որ նա քաղաքական բանտարկյալ է անկախ նրանից,որ ես ժամանակին ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական քայլերի, կուրսերի քննադատը:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի 

դիտվել է 1504 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am