Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է բետոնե հենապատին. 8 ամսական չծնված երեխան մահացել է
Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08։30-ի սահմաններում Արդվի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերյոժա Վերանյանն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։
Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Արաքս Մխիթարյանը, Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արթուր Պոստոլոկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Մխիթարյանը վարորդ Ս. Վերանյանի կինն է, որը եղել է հղի ու վթարի հետեւանքով 8 ամսական երեխային կորցրել է, իսկ Ա. Երեւանից ժամանած հատուկ ուղղաթիռով տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը