Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտի և հետագա զարգացումների վերաբերյալ բացել է մի շարք փակագծեր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում, քաղաքական դաշտի և հետագա զարգացումների վերաբերյալ բացել է մի շարք փակագծեր:

Քոչարյանը, թերթին տված հարցազրույցում, անդրադարձել է իր իսկ կողմից ասված «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի իրագործմանը և աշնանը սպասվող քաղաքական զարգացումներին:

«Գոլոս Արմենիի» թերթի հարցին՝ թե որքա՞ն երկար է ինքը հետևելու սպասողական մարտավարությանը, և ո՞ր պահին կհայտարարի ընդդիմության կոնկրետ ձևաչափի իր պատկերացումների մասին, որի խնդիրը լինելու է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի ստեղծումը, Քոչարյանը պատասխանել է՝ «Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձևավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։ Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից ևեթ կձևավորվի համախմբման մեկ կենտրոն։ Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածին։ Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»։

Ըստ երևույթի՝ Քոչարյանը ներկայացրել է ընդդիմության ձևավորման ցանցային մեխանիզմի մասին իր մոտեցումը, որը դասական քաղաքագիտական նորմերի ամենարդյունավետ գործիքակազմերից մեկն է: Ստացվում է, որ այս պահին Քոչարյանի առաջարկած բանաձևը համարվում է ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման միակ բանաձևը, և որ հնարավոր է աշնանը արդեն իսկ ձևավորված ընդդիմադիր կենտրոնների միավորմամբ հասնել Արտահերթ ընտրությունների: Երևի թե մեկ տարի առաջ որևէ առողջ քաղաքական դատողությունների տեր մարդկանց մտքով անգամ չէր անցնի, որ քաղաքական դաշտում կսպասվեր նմանատիպ զարգացումներ: Իհարկե, Քոչարյան պետական գործչի ֆենոմը օգնում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացմանը, սակայն գործընթացին առավելապես նպաստում է Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, մեր ավանդական արժեքներին ոչ հարիր օրենսդրական նախաձեռնությունների առաջ քաշումը, դատաիրավական համակարգում տեղի ունեցող արատավոր երևույթները, միջազգային հանրության կողմից տրված գնահատականները և Նիկոլ Փաշինյանի ոչ պետականամետ մտածելակերպը:

Թերևս Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ միայն չնպաստեցին հասարակության մեջ սիրո և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, այլև ընդհակառակը՝ առավելագույնս նպաստեց հասարակության բևեռացմանը, վենդետտայի, սեփականաշնորհման վերաբախշման գործընթացի, միահեծան իշխանության, քաղաքական հետապնդումների։ Ահա այս մոտեցումներով պայմանավորված՝ հասարակությունը ժամանակից շուտ չափից դուրս օտարանում է թավշյա իշխանությունից:

Ի՞նչ հետագա զարգացումների ականատես կլինենք ընդամենը ժամանակի հարց է, բայց որ թափանիվը սկսել է արագանալ և աշունը քաղաքական առումով թեժ է լինելու, արդեն աներկբա է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 511 անգամ
Լրահոս
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am