Նիկոլն ուզի –չուզի ,վերջը պետք է ծնկի նստի և ասի՝ինչ անենք.Պարույր Հայրիկյան
ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինայնը վերջերս Ազատությանը տված հարցազրույցում,անդրադառնալով ՍԴ-ին,ասաց,որ ՍԴ-ն բուդկա է:Անդրադառնալով այս հարցին Դեմեկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց,որ պետք է իրենց գլխին քարոզ կարդան ,թե՞ վերջիվերջո հասկանանք ,թե ինչ է պետք անել,որպեսզի սխալներ չանեն. «Այն նախագծերը,որոնք ներկայացնում ենք իշխանությանը,անարձագանք են մնում: Ես դիմել եմ իրենց,ներկայացրել եմ առաջարկներ,ասել,որ այս հարցերում լսեք մեր տեսակետը»:
«Մենք այսօր նրա համար ենք,որ քարոզ անենք»,-իր հերթին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Հարցին,թե առայժմ դիմակայություն չկա,ինչ ուզում են կարող են անել,Պարույր Հայրիկյանը պատասխանեց .«Ոչ թե ինչ ուզում են անեն, այլ նաև ինչ ուզում անում էին,տանում էին բանտ,վերջում էլ արտաքսում էի,բայց …»:
«Բոլորն էլ ասել են՝դաշնակցականները,ռամկավարները,հնչակները,Պարույր Հայրիկյանը և իր ընկերները սխալ են,հետո՞,ես դրանով վախենամ,ես այդ փորձն ունեմ,տեսել եմ այդ վայրահաչողներին,հետո տեսել եմ ,թե ինչպես եկան,խելոք քվերակեցին անկախության հանրաքվեին: Դու պետք է հետևողական քոնը ասես՝մենք այսօր տվել ենք բացարձակ ժողովրդավարության մոդել,երկու անգամ տվել եմ Նիկոլ Փաշինյանին նախագիծը ,ինքը առաջին անգամ ցրեց,երկրոդ անգամ հրապարակավ ասաց՝փաստարկ չկա սահամանդրություն փոխելու,բայց ուզի –չուզի,վերջը պետք է գա ծնկի նստի և ասի՝ինչ անենք»,-եզրափակեց Հայրիկյանը: