«Ագիտպրոպի» նոր քաղաքականությունը՝ բլոկել, բլոկել մինչև վերջ
Դիտել նաև
Հնարավորություն կստեղծվի ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց
Ադրբեջանը մերժում է իրավական բոլոր փաստաթղթերը
Իշխանությունների թիրախում նորից արցախցիներն են
Դատավորների ժողովը թեժ է լինելու. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը կրկին առաջադրվել է
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի՝ համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։
Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև «Ֆեյսբուք»–ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ ֆինանսական վնասներ պատճառում։