Իշխանության հարցը կորոշվի փողոցում. Ռոբերտ Քոչարյան
Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Голос Армении-ի հարցին::
«Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,-ասել է Քոչարյանը: