Զախարովան «խելացնորություն» է համարել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է ռուսալեզու ալիք ստեղծելու մասին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի առաջարկը:
Նրա խոսքով՝ նման հեռուստաալիքի ստեղծումն այն պարագայում, երբ երկրում սահմանափակված է ռուսաց լեզվի օգտագործումը, իսկական խելացնորություն է:
Նա նշել է, որ Կիևի իշխանությունները մտադիր են ռուսալեզու ալիք ստեղծել, որպեսզի Ուկրաինայում ռուսերեն խոսելու համար պայքարող մարդկանց մեղադրեն իրենց պահանջի անիրավության մեջ:
Նա հավելել է, որ այս ամենը այնքան անհեթեթ է, որ ավելի շատ աստվածաշնչյան առակ է հիշեցնում: