«Հիշեք, Իրանը երբեք պատերազմ չի շահել». Թրամփ
«Պարզապես հիշեք, Իրանը երբեք պատերազմ չի շահել, բայց երբեք տանուլ չի տվել բանակցությունները»,- գրել է Թրամփը Twitter-ում:
ԱՄՆ-ը քանիցս Թեհրանին առաջարկել է վերսկսել բանակցություններն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը 2017 թվականի մայիսին միակողմանի կարգով դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբրյալ համաձայնագրից: Իրանական կողմն առայժմ մերժում է այդ առաջարկությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: