Աննա Հակոբյանին պետք է հարցաքննել

Իրատեսը գրում է.«Իրատեսի» նախորդ համարում տպագր­ված «Պարտադրում են «մուծվել»» վերտա­ռությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակո­բյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստի­ճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Ան­նա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համ­քարությանը զրպարտել է անհիմն մեղադ­րանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը «Մեր տեղեկու­թյուններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաս­տիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գու­մար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բո­ղոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտ­պագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատ­վերներ են ընդունում հրապարակումների հե­րոսների քաղաքական հակառակորդներից»։

Ուշադրություն՝ արձագանք, ոչ թե հերքում։ Փաստացի, լուրի բովանդակությունը ոչ մեկը չի փորձել հերքել, պարզապես այդ լուրի թի­կունքում Հակոբյան Աննան տեսնում է «նախ­կին կոռումպացված համակարգի մի բարձ­րաստիճան պաշտոնյայի որդու պատվերը»։ Այստեղ են ասել «Ամեն մեկն իր արշինով է մյուսին չափում»։ Բայց ամեն ինչ հերթով։

Լրագրող Աննա Հակոբյանն ասում է, թե լուրը «կլորիկ գումարի» դիմաց է հրապա­րակվել։ Չգիտեմ, թե Աննա Հակոբյանը իր լրագրողական գործունեության ընթացքում քանի անգամ է կլորիկ գումարների դիմաց նյութեր գրել, բայց այնքան հանգամանորեն է այս փոքր արձագանքում անդրադարձել պատվերով ու գումարով նյութեր գրելու սխե­մային, որ տպավորություն է, թե բազում ան­գամ դրա միջով անցել է։ Ինչ վերաբերում է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատ­վերին, սա արդեն զրպարտություն է, որը պետք է իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվի։ Եթե Հակոբյանը նման բան գիտի, պետք է անուններ հնչեցնի, իսկ մերկապարանոց հայտարարությունների հա­մար կարող է, սովորության համաձայն, սե­փական թերթը գործի դնել։

դիտվել է 1985 անգամ
Լրահոս
Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am