Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն «Մարտի 1-ի» գործը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար․Վիկտոր Սողոմոնյան (video)
«Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն «Մարտի 1»-ի գործը, այսինքն՝ փորձեն վերաշարադրել պատմությունը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար, ինչը հիմա տեղի է ունենում: Լրացավ մեկ տարին այն պահից, ինչ քաղաքական հետապնդում է իրականացվում նախագահ Քոչարյանի նկատմամբ և այդ հետապնդումն իրականացվում է իշխանությունների և ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետապնդման քողի տակ: Այն, որ քրեական հետապնդման քողը գնալով մաշվել է, եթե չասենք՝ դարձել ծաղրուծանակի առարկա, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, առավել ևս՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո:Օրինակ` Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու փաստը »,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Երեկ կասեցվել են դատավորի լիազորությունները: Դա այն բանից հետո, երբ ինչ-որ մի քրեական գործով վարույթ էր սկսվել իրականացվել իր նկատմամբ, ճիշտ այն օրվանից մեկ օր հետո, երբ մեր փաստաբանները դիմել էին գրավի միջնորդության համար»,-նշեց նա և հեգնեց՝ բոլորովին «պատահական», ինչպես հասկանում եք, ոչ մի համընկնում չկա: