Փոխհրաձգություն Ադրբեջան - Իրան սահմանին. կա վիրավոր (լուսանկարներ)
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ երեկ ուշ երեկոյան մի խումբ անձինք փորձել են հատել Իրանի և Ադրբեջանի պետական սահմանը:
Հաղորդվում է, որ Իրանի տարածքից նկատելով մարդկանց ադրբեջանցի սահմանապահները փորձել են կանխել նրանց տեղաշարժը, սակայն վերջիններս զինվորականների պահանջներին չեն ենթարկվել և տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ: