Պատժամիջոցների սպառնալիքի տակ

Իրան-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անմիջական ազդեցությունն է թողնում տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի վրա, կարծում են շատ փորձագետներ: Նրանցից ոմանք շեշտում են՝ բոլոր զարգացումներն ընթանում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Ռազմական գործողությունների դեպքում քիչ հավանական է, որ բախումներն ԱՄՆ ու Իրանի միջև ընդգրկեն Հարավային Կովկասի երկրները:

Վերջերս Վաշինգտոն այցելած Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կոչ էր արել Միացյալ Նահանգներին ճնշումներ չկիրառել Հայաստանի վրա Իրանի հարցում:

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուի կարծիքով Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական և տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր Իրանի դեմ իրականացվող «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությանը: Ըստ վերլուծաբանի՝ երբեմն ԱՄՆ ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի այն երկրների բնակչության կարիքներին, որոնք կախված են իրանական էներգակիրներից: Նրանց արտոնություններ տրամադրելը ըստ փորձագետի՝ քաղաքական խնդիր է:

«Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որևէ այլ տեղ»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասում է Թալեբլուին:

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վստահ է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների միջոցով ճնշումների ենթարկել Թեհրանին՝ փորձելով նաև ստանալ այլ երկրների աջակցությունն այս հարցում: «Հայտնի չէ, թե ինչ լրացուցիչ պատժամիջոցներ են նախատեսվում: Իմ կարծիքով դրանք կվերաբերեն ավելի շատ ֆինանսական սեկտորին, ուստի եթե Հարավային Կովկասի երկրներն առնչվում են իրանական բանկային համակարգին, ապա դա կլինի խնդրահարույց»,- ընդգծում է նախկին դեսպանը:

Կազլյարիչը համամիտ է, որ ԱՄՆ-Իրան զարգացումները խնդրահարույց են Հարավային Կովկասի երկրների և մասնավորապես Հայաստանի համար: Սակայն, ըստ դեսպանի, Երևանը, որը գազ է ներկրում Իրանից, չի կարող որևէ կերպ փոխարինել այն ամերիկյան հեղուկ գազով: Նա ընդգծում է՝ շատ բան կախված է, թե ինչպես է ամերիկյան կողմը տրամադրված պատժամիջոցներում արտոնությունների հարցին:

Նախկին դեսպանը քիչ հավանական է համարում պատերազմը ԱՄՆ և Իրանի միջև, սակայն իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից հատկապես իրանական կողմի հետագա ագրեսիվ քայլերի արդյունքում: «Չեմ կարծում, որ որևէ մեկը ամերիկյան ռազմական վերնախավում, Կոնգրեսում կամ անգամ ինքը Թրամփը ցանկանում են մեկ այլ ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում»,- ասում է դեսպան Կազլյարիչը:

Այս կարծիքը կիսում է նաև Բեն Թալեբլուին, ով իրավիճակը բնութագրում է որպես կողմերի միջև կամքի դրսևորման մրցավազք: «Իրավիճակը միանշանակ թեժանում է, սակայն, երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Հենց այդ պատճառով են նրանք շարունակում այս անուղղակի «կամքի մրցույթը»,- ընդգծում է Բեն Թալեբլուին:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս իրավիճակը Հայաստանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի համար: Փորձագետը համարում է, որ բարդ է որոշել, թե Կովկասում ամերիկա-իրանական այս «կամքի մրցույթը» ինչպես կարող է արտահայտվել.

«Հայաստանը սերտ քաղաքական և տնտեսական կապեր ունի Թեհրանի հետ, Թեհրանն ավելի հայամետ կողմ է գրավում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, մինչդեռ Ադրբեջանն այսօր սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այնպես որ Իրանն այլ կերպ է դիտարկում Ադրբեջանին ևս: Այս աշխարհաքաղաքական դինամիկան անշուշտ առկա է: Սակայն, անուղղակի այս պրոքսի պատերազմներում ես չեմ տեսնում Կովկասի դերը: Մերձավոր Արևելքում են ծավալվում հիմնական հակամարտությունները, Իրանն այնտեղ օգտագործում է տեղի բնակչությունը ամերիկյան գործընկերների շահերի դեմ: Հնարավոր է, գա ժամանակ, երբ Իրանն այդ մոդելը կիրառի նաև Կովկասում, սակայն, դրան իրավիճակը դեռ չի հասել: Ուստի, Հայաստանի համար լավագույն քայլն այս իրավիճակում կլիներ հավաստիանալ, որ իր տնտեսությունը լիարժեք տարանջատված է Իրանի տնտեսությունից, որպեսզի խուսափի երկրորդական պատժամիջոցների ազդեցությունից: Ճիշտ կլիներ նաև աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վստահ լինելու, որ իրանական ցանկացած ապօրինի փորձ չի իրականացվում հայկական տարածքում:

Իսկ արդյոք Միացյալ Նահանգները կշարունակի ըմբռնումով մոտենալ Հայաստանի համագործակցությանն Իրանի հետ: Ըստ Թալեբլուի՝ «Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական և տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը, սակայն, երբեմն Միացյալ Նահանգներն ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի որոշ երկրների բնակչության կարիքներին, որի համար կարևոր են Իրանից ստացվող ապրանքներն ու ծառայությունները: Օրինակներից մեկը Իրանի կողմից Իրաք արտահանվող էլեկտրականությունն է, որը նախկինում պատժամիջոցների չէր ենթարկվում: Սակայն, թե որքան ժամանակ են նման կերպ բացառություններ արվելու, քաղաքական հարց է: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որևէ այլ տեղ: Ուստի, իրենց համար բացառություններ անելու երկրների կոչերը առայժմ հիմնավոր են»:

Թամար Բագրատունի

դիտվել է 1475 անգամ
Լրահոս
Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am