Ասաց`ես Լի Կուան Յուի պես տղա եմ,բայց իմը թավշյա է,տակը օձերով և կարիճներով լցված.Գուրգեն Եղիազարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի և Սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ:/Մաս 1-ին/

-Իջևանի դեպքերի մասին մի քանի օր խոսում ենք, քանի որ տեղի ունեցածն աննախադեպ էր:Իշխանափոխությունից հետո մի քանի փոքրիկ միջադեպեր եղել են,ճանապարհներ են փակել,պահանջներ ներկայացնել,ակցիաներ են տեղի ունեցել ԱԺ-ի,կառավարության և նախագահականի մոտ,առաջին անգամ Իջևանում էր,որ տեղի ունեցան բախումներ և Նոր Հայաստանի նոր ոստիկանությունը քայլեր ձեռնարկեց :Խնդիրը լուրջ է ,վաղուց է գալիս,անտառի խնդիրն է, նաև սոցիալական խնդիր են լուծում,պետությունն էլ քայլեր պետք է ձեռնարկի:Համարժե ՞ք էին պետության քայլերը ,ի ՞նչ հետևություն կարող ենք անել:

Ռազմիկ Մարտիրոսյան.Դեռևս չպարզաբանված ,տարօրինակ բաներ կան, չեմ կարծում,որ մարդկանց խումբ,այդ թվում իջևանցիներ կարող են ապօրինի հանդես գալ և ցույց անել:Ինֆորմացիա չունեմ,արդյոք իրենք ապօրինություն էին ուզում, թե ցանակնում էին ապօրինությունը օրինականացել:Պաշտոնական լրատվություն ունեմ,որը բավարար չէ,որ եզրակացություն կատարեմ:Հակված չեմ ենթադրելու ,որ իջևանցիները,դուրս եկած քաղաքացիները ակնհայտ ապօրինի պահանջներով էին,գուցե ուզում էին օրինականացնել,կառավարելի դարձնել այդ երևույթները:

-Ծառահատում են անում,որը կոչվում է ապօրինություն:

Ռազմիկ Մարտիրոսյան.Ամեն ինչ այդքան պարզ չէ,երևույթներ կան,գուցե ճիշտ այդ երևույթների լեգալացումն էր,գուցե այդ մարդկանց պահանջը դա էր,եթե միևնույն է հատվելու է,ապա ավելի լավ է լեգալացված լինի:Ես այն տպավորությանը չեմ,որ իջևանցիները,գոնե այն մասը ,որ դուրս էր եկել և փակել փողոցը ,ապօրինի պահանջով էին հանդես գալիս,նրանք շատ լավ հասկանում էին,որ օրենքի,ապօրինության դեմ դուրս չէին գա:Ի՞նչ մնում է իշխանություններին ,սա առաջին կանխարգելիչ միջոցառումն էր,նրանք պետք է այդ քայլը կատարելուց առաջ հաշվարկեին,թե ինչ հետևանք կունենա:Ասվում է,որ նրանց ետևում հովանավորներ կան, եթե կան,ապա ասյօրվա իշխանությանը պետք է հայտնի լիներ:Եթե այդ մարդիկ ընդամենը միջոց են եղել,գործիք են եղել,այդ հովանավորների շահերը պաշտպանելու համար,այդ դեպքում իշխանությունը կարող էր պատճառներ ավելացնել և հայտնաբարել հովանավորներին:Կարծում եմ,որ պետք է իշխանության համար պրոբելեմ չլիներ, հովանավորների հետ խնդիրները լուծել՝հանգիստ թողնելով այդ բնակիչներին:Ցավալի իրողություն է,այսպիսի դեպքերը անպայման ազդում են իշխանության հետագա գործողությունների որակների վրա,այս նախադեպը դեռ իր արձագանքները կունենա:

Գուրգեն Եղիազարյան.Այս հարցը բաժանենք երկու հատվածի.առաջին՝4000-5000 տարի այդ տարածքում փայտ են կտրում,վաճառում են,օգտագործում են իրենց կարիքների համար,այնպես որ այդ ամենը նոր բան չէր:Հիշում եմ,որ 3 տարի առաջ այսօրվա նախարարը կարծեմ փոխնաախարար էր,այդտեղ մի գործ բացահայտվեց շուրջ 118 ծառ էին հատել, ոչ թե վառելափայտ,այլ տարատեսակներ էին վաճառքի համար,հիմնակնում վաճառվում է Իրան ,որը վերածվումէ կահույքի և չգիտես ինչու մենք մինչև այսօր այդ գործով չենք զբաղվում,որ այդ թանկ փայտանյութը ուղղակի կահույքի վերածվի մեր արտադրամասերում:Սա ուրիշ բան է:Այս վերջին դեպքերի մասին ասեմ,որ այս խմորը շատ ջուր է տանելու,երբ Նիկոլը իր մորաքրոջ որդու հանդեպ քրեական գործ հարուցեց…

-Վա՞տ է,նախկինները իրենց բարեկամներին պաշտոնին էին նշանակում:

Գուրգեն Եղիազարյան.Ոչ թե վատ է,այլ դա Պավլիկ Մարոզովյան թեզն է, մեր օրերի Պավլինն էլ սա է:Լավ ,սրան թողնենք,մորաքրոջ որդու վրա քրեական գործը շատ խրոխտ հարուցվեց:

-Նա ասում էր`իմ հայրը դավաճան է,ասում էին՝ապրես,որ ասում ես:

Գուրգեն Եղիազարյան.Ժամանակին ստիպեցին,որ ամեն հանրապետություն իր Պավլիկ Մարոզովն ունենա,քրեկան գործը հարուցվեց,մարդը գնաց Եվրոպաներում ասաց՝ես Լի Կուան Յուրի պես տղա եմ,Սինգապուր եմ կառուցում,իհարկե իմը ավելի հզոր է ,իմը թավշա հեղափոխություն է,տակը օձ ու կարիճով լցված,բայց կառուցում եմ նոր երկիր:

-Լի Կուան Յուն էլ չէր խնայում իր ազգականներին:

Գուրգեն Եղիազարյան.Իր ազգականներին կախեց Լի Կուան Յուն, բայց կախեց,հիմա սա քրեական գործը հարուցեց,գնաց գլուխը գովեց,Գերմանիայում ասաց՝կուռուպցիա չկա:Հիմա պարզվում է ,որուրիշ իրողության մեջ ենք, այդքան գոռոցից ,Եվրոպայում ճառերից հետո մորաքրոջ որդին տուգանվեց ընդամենը 200 000 դրամով,չէ,որ նա այդ փայտի մեջ էր:Հիմա մարդիկ ման են գալիս,խոսում են ցանկացածից ,բացի սրա ազգ ու տակից:

Մի 20 օր առաջ ասել եմ,որ այս ամենը վերջին 1,5 տարում տասնապատիկ ավելացել է ,նույնիսկ բառ օգտագործեցի՝անտառը մորթվում է Դիլիջանից մինչև Իջևան:Տեսան,որ մարդկանց խումբ կա,որը ինչ ցանկանա կանի,ես էլ կարող եմ անել,ես էլ չեմ կարողնում ընտանիք պահել:Սրանք ոտքի կանգնեցին:
4-5 ամիս առաջ ասաց `դավադիրներ կան Արցախոմ,դու մեկ դավադիրի անուն գիտե՞ք:

-Ասաց՝պետք լինի ,կասեմ:

Գուրգեն Եղիազարյան.Բերանը ջուր հավաքել ,նստել է,թող ասի,սա պետք է հարվածի ուղղությունը փոխի,տնտեսություն չկա,զարգացում չկա,ոչինչ չկա,մի բան պետք է խոսի:Միտինգից գալիս են մի ուրիշ միտինգի,բայց դա քաղցրացնելու համար նոր դեմքեր են պետք՝հակահեղափոխական սրիկաներ,որն խանգարում են,որ ինքը աշխատի,ուր են այդ մարդիկ,գոնե այդ հակահեղափոխականներից մեկը դատվե՞լ է,մեկի հերը մինչև այսօր անիծվե՞լ է,մեկը պատժվե՞լ է,խոսում է այդ մարդը:

-Ինքն ասաց,բայց Իջևանում ձերբակալված մարդիկ կան:

Գուրգեն Եղիազարյան.Միանշանակ վաղը մյուս օրը ցուցակները կվերցնենք ,կտեսնենք ամանխեղճ ու կրակներն են,իր մորաքրոջ տղան հաստատ չկա,իր եղբայրը չկա,չիմանա՞նք ,թե այդ մարդիկ ծառ տեսել են,թե՞ շառ են անում վրաները,տեսնենք,թե դրանք ինչով են զբաղվում:
Հայկական ժամանակի լեզվով խոսեմ՝ասում է` օդում կածխված լուրերի համաձայն,երբ տեսան սրա ազգ ու տակը ծառ է հատում,իրենք էլ գնացին հատելու,չիմանա՞նք վերջը իրակնում ինչ է եղել: Պատգամավոր եղբոր տղա ունի,ժողովւրդը այդքան ձայն էտվել,իր հայրենիքում նման վիճակ է…

-Վարչապետն ասաց՝կպատժվեն բոլորը:

Գուրգեն Եղիազարյան.Նա հայտարություններ է անում ,ասում է՝տաքսիստների համար շատ կարևոր հայտարարություն ,8000-15000 դրամ չեն վճարելու,բայց չէ որ այդ գումարը դու ամեն ամիս կքերես քո արագաչափերով և կարմիր գծերով:Այդ հեքիաթը թողնենք իրեն,այդպիսի բանե՞ր է հայտարարաել:

-Պարոն Մարտիրոսյանը կարևորեց,որ եթե ասում եք,թե ետևում մարդիկ կան,մենք պետք է իմանանք ,թե ովքեր են :

Ռազմիկ Մարտիրոսյան.Ես գործ ունեմ փաստերի հետ,ես այս պահին դրանք չունեմ, ընդամնեը հայտարարություններ կան,որ հովանավորներ կան,եթե եկան,ապա որևէ իշխանության համար բացահեյտելը խնդիր չէ,որովհետև որպես կանոն այդ հովանավորերը իշխանությունից են:

-Նկատի ունեն նախկին իշխանությունների՞ն:

Ռազմիկ Մարտիրոսյան.Առավել ևս եթե իշխանություններից չեմ,ապա նրանց բացահայտելը ինչ խնդիր է:Ունենք հզոր իրավական կառույցներ…

Գուրգեն Եղիազարյան.Շատ հզոր :

Ռազմիկ Մարտիրոսյան.Ամբողջ ինֆորմացիայի տիրապետւմ են,այստեղ բոլորը գիտեն,թե ով ինչով է զբաղվում:

-Կարևոր խնդիրն այս պահին ի՞նչն է:

Գուրգեն Եղիազարյան.Այս պահին կարևորն այն էր, Նիկոլի աթոռը մի փոքր շարժվեց,ասենք՝սա եղավ նախադեպ,որ փողոց կփակեն:

-Ցանկացած պետության համար պրոբլեմ է:

Գուրգեն Եղիազարյան.Գերագույն խնդիրն այն է,որ մի հատվածը դուրս եկավ,ասաց՝ոչ ,այսպես չենք ապրում,այսպես ենք ցանկանում ապրել,վերագրեցին,որ չեն թողնում,որ մարդիկ անօրինկանությամբ զբաղվեն,ոտքի են կանգնել,թիկունքում կան մարդիկ,ովքեր հովանավորում են,զզվացրեցիք էլի,բա մեկին չասե՞ք,որ Պողոսյան Պողոս Մարտիրոսի,սա է հովանավորում:Նա ասում է ասելու համար,ասել` քաշվել է կողքի:

Ռազմիկ Մարտիրոսյան.Դեպքը ցույց տվեց,որ մարդկանց հետ պետք է աշխատել,դրա համար իշխանությունը բազմաթիվ լծակներ ունի,սկսած պատգամավորից,կուսակցության բաժանմունքից:Եթե մի ակտ է իրականացվում,որն ազդում է մարդանց կենսամակարդակի,կամ գործունեության վրա,ապա այդ մարդկանց հետ,անգամ եթե դա եղել է ապօրինություն,պետք գնալ և աշխատել :

Գուրգեն Եղիազարյան.Ասում է՝ժողովուրդ ջան,ես ձեր վարչապետն եմ,այդ ժողովուրդը 1000-1500 հոգի է չգիտեմ,չի էլ համարձակվում մի լուրջ միտինգ անի,թող փորձի,5 հատ արեց 0 արդյունքով:Բա ժողովրդի վարչապետը Ա կետից գնում է ուղղաթիռով,որ ոչ մեկին չհանդիպի,իջնում է ռեստորանի դիմաց ընկերոջ ծնունդին, գիտի,որ իր հայրենիքը եռ է գալիս,մարդիկ դժգոհ են,մարդկանց բնակարանի դուռը կոտրել են,ներս են մտել,խուզարկություններ են արել,մարդ են տարել,որ մայրն ասում է՝իմ որդին անտառի հետ կապ չունի:ա դու ժողովրդի վարչապետն ես,բա դու չգնա՞ս ժողովրդի հետ խոսես ,ասես `ես ձեր վարչապետն եմ,եկել եմ,հու –հա եք արել, գալիս էինԻիջևանից այստեղ հու –հա էին անում:Իր հայրենիքն է ,այնտեղ է ծնվել,բա չգնա՞ կանգնի դեմ ,ասի`տղերք ջան,ես ձեր մարդն եմ,այս ի՞նչ եք անում: Հետաքրքվում է ՝36 հոգի էին,ինչու եք 9-ին բերել:Թող պետության մեջ ստից բաներ չխոսի:

-Օրինակ:

-Օրինակ Արցախում դավադիրների խումբ է գործում,անցել է կես տարի,մի հոգու ցույց տուր,տակից Պարգև սրբազանի դեմ սրիկաները հոդվածներ գրեն,տարբեր բաներ,առնետություններ անեն:Ինքն ասում է,հետո մոռանում է:

-Դուք անընդհատ հիշեցնում եք:

Գուրգեն Եղիազարյան.Այդքան հիշեցնում եմ,ինչու մի դավադիրի ցույց չի տալիս,հիմա էլ կպել է,թե ՀՀկ խմբակցության քարտուղարը բերդից կազմակերպել է:Հո դուք աննորմա՞լ չեք,սա երկիր է, գժանոց,թե՞ հոգեբուժարան,նա բերդից եթե կազամակերպիչ լիներ, կկազմակեպեր,որ ՀՀԿ-ն մի 200 ձայն բերդում կտաներ,հասկանո՞ւմ եք,թե ինչ մասին եք խոսում:

-Իջևանում ինքնաբո՞ւխ էր:

Գուրգեն Եղիազարյան.Ինչի մասին եք զառանցում ընդհանարպես, սովորկան զանռանցանք ,մենք սկսում ենք այս զառանցանքի ետևից գնալ,մոռանում ենք:Այսօր Ռուսաստանում հայտարարվել է,որ 49000 հայ է դուրս եկել Հայաստանից դեպի Ռուսաստան ՝6 ամսում,սա այն թավշա հեղափոխականն է,որը ժողովրդին խոստանում էր,որ շուտով մենք պետք է ասենք քանի հոգի գնաց մենք պետք է գրանցենք՝քանի հոգի եկավ:

-Հներից են փախնում:

Գուրգեն Եղիազարյան.Մի նախարար ունի,իր կարգի,նա էլ ասաց,որ այսօր դպրոցներում հերթեր են գոյանում,հանկարծ հերթեր չգոյանան,երեխաները դրսից գալիս ի են և սեպտեմբերից դպրոցներում հերթեր են լինելու:Պարզվում է 49000 դուրս է եկել:Լա՞վ եք պատկերացնում `սա ինչ վտանգ է Հայաստանի համար:

-Ուշագրավ հայտարարություն եղավ.երբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված,այսօր19 իջևանցի ձերբակալված է.ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքերն են:

Ռազմիկ Մարտիրոսյան. Եթե այդ դեպքը ընդհանրացնենք,մենք գործ ունենք մտածողության հետ ,այսինքն այսօրվա իշխանությունները դեռևս չեն ձերբազատվել նախկինների հետ պայքարից,և մտքում շարունակում են համեմատվել,որը խանգարում է աշխատելուն,իրենք պետք է վաղուց ձերբազատված լինեին այդ մոտեցումից,իրենց մեջ շարունակում են պայքարել,պայքարել չեղած երևույթների դեմ,ընդամենը ուզում են ասել ,որ իերնք ավելի լավն են ,քան նախորդները,իշխանության խնդիրը դա չէ:Պետք է առաջ շարժվեն,եթե կարող են ծրագրեր իրակացանեն,ոչ թե նման համեմտաություններ անեն:

Գուրգեն Եղիազարյան.Արցախում քրեական գործ հարուցվեց,դատապարտեցին մ մի 30 արցախցիներ՝Սամվել Բաբայան հերոսի գլխավորությամբ,դաժանաբար վարվեցին հերոսի հետ,դատավարությունից հետո մինչև այսօր դեռ Սամվել Բաբայանի նման մարտիկի,զինվորի,գեներալի հանդեպ այդ ամենը շարունակվում է:Այդ տղան մի բան խոսեց, այնտեղ 19 չի եղել տղա ջան,119 է եղել:Ձերբակալվածների մասին ասեմ,որ նրանց մեջ գեներալ չկա:

-Ուզում եք ասել,որ եթե պետք է եղել արցախցին էլ է ձերբակալե՞լ:

Գուրգեն Եղիազարյան.Այն էլ ինչ ձևի:Օդի մեջ մի բան ասել է,առանց հեռու մտածելու,դերասա՞ն է այդ տղան:

-Նախկինում,հիմա ԱԺ պատգամավոր:

Գուրգեն Եղիազարյան.Մոռացել էի,խնդիրն այն է,որ Նիկոլը ցանկանում է ցույց տալ,որ եթե դեմ դուրս գաք,ոնց որ իմ հայրենակիցների հանդեպ եմ վարվում,այդպես էլ մնացածի հանդեպ կվարվեմ,պաշտոնի քաղցրություն է տեսել,ինքը հայելու մեջ նայում է ու չի հավատում` դա ինքն է ,թե չէ:Այնպես իշխանությունը նվեր տվեցին սրան,որ ինչ որ ասել է,առանց ամոթի աչքերը կլորացնում է ,ետ է քաշվում,որ չի արել:

Շարունակությունն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 871 անգամ
Լրահոս
Կրոկուսի վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ ստանալու իրենց խոստացված պարգևը Ի՞նչ է հեռարձակվելու «ՌՏՌ»-ի արգելափակված հաղորդումների փոխարեն Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հալաբյան փողոցում փոսի պատճառով իրար են բախվել «Ford»-ն ու «Toyota»-ն․ վերջինը գլխիվայր շուռ է եկել Երևանում 16-ամյա անչափահասների վիճաբանության ժամանակ նրանից մեկը դանակահարել է մյուսին․ մանրամասներ Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ Հայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետ Մարդիկ մտածում են միայն ապրելու մասին, քանի որ վաղը ապրելը ևս կարող է անհնար դառնալ․ Հոխիկյան ԱՆԻՖ․ 4 մլրդ դրամ աշխատավարձերին և զրո հաշվետվողականություն․ Civilnet.am Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել․ Մայր Աթոռ Միութենական պետությանն անդամակցելու հարց երբեք չի քննարկվել. ՀՀ–ում ՌԴ դեսպան «Պաշտպանն անընդհատ հերոսացնում է նրան». Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում Շղթայական ավտովթար՝ Երևանում, բախվել է 4 մեքենա Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել «Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը»․ Հուլուսի Աքար Որտե՞ղ է գտնվել մինչ 2020-21 թթ. օրենքում հիշվող Ասկիպարա գյուղը. 30 օր՝ պարզելու համար Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքով մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց ռեկտոր Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am