Վտանգավոր արձանագրում Արցախի համար

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիր են եղել, սակայն դրանք այլևս անցյալում են՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հրաժարվել է մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել, ովքե՞ր են կանգնած եղել այդ խնդիրների հետևում և ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները: «Երևան – Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրները արդեն անցյալում են», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Լրագրողները խնդրել են Գրիգորյանին մանրամասնել՝ ի՞նչ խնդիր են եղել: - «Խնդիրների մասին խոսվել է և՛ հրապարակային, և՛ քննարկումներ են եղել հանդիպումներում», - արձագանքեց նա: Լրագրողների փորձերին՝ հստակեցնել կոնկրետ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ «հրապարակային ինչ կա՝ դրանք»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին, պաշտոնական այցով գտնվելով Իրանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ․ - «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Իսկ արդեն մայիսին՝ կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանն էլ ավելի կոշտ հայտարարություն արեց, թե նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա․ - «Դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Ապա, ավելի ուշ՝ լրագրողների հետ հանդիպմանը, Փաշինյանը որոշակի փակագծեր էր բացել․ «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը օրեր անց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

«Ոչ թե անվտանգության խորհրդի նիստի մասին է խոսքը եղել, այլ մի ուրիշ հանդիպման մասով, որին հիմնականում ներկա էին անվտանգության ոլորտի պատասխանատուները: Այս առումով նոր բան չեմ կարող ասել, նաև մյուս հայտարարության մասով նոր բան չկա ասելու: Բնականաբար մեր օրակարգում է, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևիցե նման ուղղությամբ զարգացումներ և այս պահին բանակը և անվտանգության ուժերը ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարելու և այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված», - նշեց Գրիգորյանը: Հարցին՝ «ինչ-որ քայլ ձեռնարկո՞ւմ եք դավադիր ուժերի հայտնաբերման համար», ԱԽ քարտուղարը պատասխանեց․ - «Բնականաբար անվտանգության կառույցները դրանով զբաղվում են»:
Փաստորեն, պաշտոնական Երևանը բարձր պաշտոնյայի մակարդակով ֆիքսել է, որ Հայաստան-Արցախ ղեկավարության միջև հակադիր կարծիքներ են եղել: Մեղմ ասած՝ հակադիր, սակայն իրականում, սա առավել քան աննախադեպ երևույթ է: Ինչպես ասում են՝ Ադրբեջանի «լսեցնելու» առումով՝ առավել քան վտանգավոր բան:
Մնում է հասկանալ, այս ամենը հրապարակային կերպով արձանագրելու հարցում է՞լ Հայաստանի իշխանությունները չեն հաշվարկում հնարավոր հետևանքները...

Թամար Բագրատունի

դիտվել է 2290 անգամ
Լրահոս
«Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video) Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am