Վտանգված են սպառողների իրավունքը, մրցակցային միջավայրը և Հայաստանի իմիջը. Մեխակ Ապրեսյան

«Փաստ» թերթը գրում է. «Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով 100 հայ էր մնացել Եգիպտո­սում։ Երևանից ևս քաղաքացիները չէին կա­րողացել մեկնել Հուրգադա։ Ավելի վաղ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները ևս չէին կայացել։ Մեկ ընկերության գործունեության հետևան­քը, ըստ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ավելի խոր­քային պատճառներ ունի։ Նա մեզ հետ զրույ­ցում շեշտեց, որ նման դեպք նաև մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել։ «Առհասարակ քաղաքացին իր ընտրությունը կատարելիս պետք է ճիշտ ճանապարհ բռնի, տեսնի, թե իրեն ինչ պայմանագիր ու պայման­ներ են առաջարկում, ում է դիմում, այդ ընկե­րությունն ինչ պատմություն ունի, ինչ կազմա­կերպության անդամ է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ մենք չենք կարող համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործու­նեությամբ ստվեր են գցում ու բացասաբար անդրադառնում մյուս անդամների ու Հայաս­տանի իմիջի վրա։ Նման ռիսկերի դեպքում նրանք հեռացվում կամ սև ցուցակում են հայտնվում, բայց խնդիրը խորքային է։ Տարի­ներ շարունակ պնդելուց հետո, այսօր թե՛ ես, թե՛ տուրիզմի ֆեդերացիան շարունակում ենք պնդել՝ ժամանակն է, որ դաշտն ունենա ավելի հստակ ու խիստ կարգավորում։ Առ այսօր «Զբոսաշրջության մասին» օրենքը գործել է հա­մապատասխան այն ժամանակահատվածի, երբ այն դեռ նոր էր ընդունվել։ Օրենքն ուժի մեջ է 2003-2004-ից, երբ զբոսաշրջային քաղաքականությունն այլ խնդիրներ ու նպատակներ ուներ։ Օրենքն ունեցել է իր դերակատարումը, բայց հիմա դաշտը ձևավորվել է, բավականին խիստ մրցակցություն կա, և ավելի խիստ կար­գավորման ժամանակն է։ Այժմ զբոսաշրջային օպերատորների, գործակալների, զբոսավարների, զբոսաշրջային տրանսպորտի, հյուրանո­ցային ծառայությունների գործունեությունը պետք է լիցենզավորվի։ Սա շատ կարևոր է՝ ամեն մեկը չպետք է կարողանա երկիր ներկա­յացնելու իրավասություն ունենալ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ եթե օր առաջ դաշտը չկարգավորենք, նման դեպքեր դեռ շատ Ենք ունենալու։ «Կարևոր է նաև ներգնա տուրիզմը, դուք պատկերացրեք՝ եթե արդեն ունենանք խաբ­ված օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ, որոնք զբոսաշրջիկներ են ուղարկում Հայաստան։ Նրանք ևս կսկսեն հիասթափվել հայկական զբոսաշր­ջային ընկերություններից։ Իսկ մեկ-երկու հի­ասթափությունը չի նշանակելու հիասթափու­թյուն այս կամ այն ընկերությունից։ Դա նշա­նակելու է հիասթափություն երկրից։ Նրանք մտածելու են, որ այստեղ բոլորն են այդպիսին։ Ձեր միջոցով ֆեդերացիան դիմում է զբո­սաշրջության կոմիտեին, Հայաստանի կառավարությանր, ԱԺ-ին ու այլ իրավասու մարմին ներին, պետք է արագացնել գործընթացը։ Օր առաջ պետք է ընդունել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը։ Նախագծերի փաթեթն արդեն կա, պարզապես անհրաժեշտ է որո­շակի լրամշակումներ անել, շրջանառության մեջ դնել ու ընդունելու։ Ի թիվս այլ հարցերի, որը կարգավորում է այդ օրենքի նախագիծը, այն բավականին շատ լուծումներ է տալիս, որոնցից մեկե զբոսաշրջային օպերատորի գործունեության լիցենզավորումն է։ Կարող ենք այդ գործունեության տեսակներին տալ նաև «ծա­նուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը ու նրանց նկատմամբ սահմանել որակական չափանիշներ։ Զբոսաշրջային օպերատորների գործունեության համար նաև ֆինանսական երաշխիքների մեխանիզմ կա­րող ենք կիրառել՝ նրանց սնանկության դեպ­քում սպառողի նկատմամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատա­րումն ապահովելու նպատակով»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ մեխանիզմը կիրառելու ար­դյունքում «չոլերում» հայտնված ու Հայաս­տան վերադառնալ չկարողացող քաղաքացի­ներ չեն լինի։ «Մենք պետք է գնանք խիստ կարգավորում ների ճանապարհով։ Այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելու այլ ավելի լավ տարբերակ չկա, իսկ խնդիրները շատ են։ Այսօր վտանգված են և՛ սպառողների իրավունքը, և՛ մրցակ­ցային միջավայրը, և՛ Հայաստանի իմիջը։ Ով ինչպես պատկերացնում է, երկիր է ներկայաց­նում, անկախ նրանից՝ ունի այդ գիտելիքն ու հմտությունը, թե ոչ»,- ասաց նա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am