Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլըն:
«Մինչև ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման հանգամանքների բացահայտումը Ադրբեջանի ՌՕՈՒ-ն ժամանակավորապես դադարեցրել է ուսումնավարժական թռիչքները: Միևնույն ժամանակ, մարտական հերթապահությունը իրականացվում է պլանավորված ձեւով»,-ասել է Դարգյահլըն:
Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել էր կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել էր ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի էր ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը