«Թուրքիայի համբերությունը սպառվում է». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները չեն գոհացրել Թուրքիային, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ անվտանգության գոտու ստեղծման հարցով համաձայնության գալ, քանի որ «Թուրքիայի համբերությունը սպառվում է»: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը պետք է կառուցվի վստահության և թափանցիկության հիման վրա: