«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվայից Երևան մեկնող օդանավը շարժասանդուղքի հետ բախման հետևանքով վնասվել է
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այսօր առավոտյան Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող ինքնաթիռի կմախքը շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է, սակայն դա չի անդրադարձել օպերատիվության և ուղևորների սպասարկման որակի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ այսօր առավոտյան դադարեցվել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար:
Հաջորդ թռիչքի համար նոր օդանավ է հատկացվել: