1 տարի առաջ ժողովրդին բաժանել են ապառիկով՝նիսյայով ընտակաշառք.Աղասի Ենոքյան

Հարցազրույց քաղաքական վերլուծաբաններ Անուշ Սեդրակյանի և Աղասի Ենոքյանի հետ:/Մաս 1-ին/

-Ի՞նչ տեղի ունեցավ Իջևանում,մի կողմից ասում են,որ եթե դուք սոցիալական հարցերը պետք է լուծեք,հետո նոր մարդկանց առաջ հարցեր դնեք,մյուս կողմից՝ սա պետություն է և իրենց գործողությունները ճիշտ էին,պայքար էր ապօրինի ծառահատումների դեմ և իշխանության և ոստիկանության գործողությունները համարժեք էին:

Անուշ Սեդրակյան. Ասեմ,որ անտառ կտրելը իսկապես բնապահպամական աղետ է,բայց ի տարբերություն քաղցրահամ ջրի և հանքարդունաբերության ,դա միակ բնական աղետն է,որ շուրջը համաշխարհային կոնսեսուս չկա:Սոցիալական խնդիրը միշտ այս պարագայում ավելի գերակա է,քան բնապահապանական խնդիրը:Շատ երկերներ,օրինակ Չինաստանը և Հնդկաստանը,ներկայացրել են հայտ,որ իրենք չեն կարող պահպանել բնապահպանական նորմերը, որովհետև այս ,այս սոցիալական իրավիճակի պատճառով իրենց ազգաբնակչությունը սնվում է անտառից:Անտառից սնուցումը ,երբ արդեն դրված է կյանքի խնդիր,պետությունը սկսում է կարգավորել հատուկ սահմանված և մշակված նորմերով:Պետության արդունավետ գուծունեության կայֆիցենտն ինչում է,նրանում,որ դու գիտես,որ այդ խնդիրն ունես,և եթե դու արգելես,ունենալու ես ապստամբություն:Ուրեմն դու պետք է տակը բարձր դնես ,նոր փորձես բնապահպանական խնդիրը լուծել:Մեզ մոտ ամբողջ առաջնահերթությունները,ինչպես Սևանի և այլ խնդիրների դեպքում գլխիվայր շրջված են,սա ցածր պրոֆեսիոնալիզմի հետևանք է:Դա պետք դնել հանրային կոսեսուսի և այն մարդիկ,ովքեր սնվում են անտառով ,մեր Հայաստանում բոլորը իրար դեմքով ճանաչում են,մարդահամար անել,տարբերակել այն մարդկանց ,ովքեր մեկ ծառ են կտրում և այն մարդկանց ,ովքեր զբաղված են ծառերի վաճառքով:Այն մարդկանց,ովքեր մի քիչ վառելափայտ են կտրում,թույլ տալ թեթև ,լիմիտավորված ծառակտրում,խոշորներին արգելել,և մատնացույց անել,և դրանով կրճատել ապստամբների զանգվածը:

-Ովքե՞ր էին ապստամբողները,իշխանության ներկայացուցիչներն ասացին,որ նրանց ետևում մարդիկ կան կանգնած:

Անուշ Սեդրակյան.Նրանք միավորվել էին,տարբեր խավեր էին,սադրանքով և սաբոտաժով ամեն պրոֆեսիոնալ թերացումը արդարացնելը բնորոշ է հետհեղափոխանան շրջանին:Կամ դու ասում ես սաբոտաժ է,սադրանք և բոլորին գնդակահարում ես,ինչպես արվեց հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, իսկ հիմա դու այդ լծակները չունես,դու պետք է գնաս նորմալ օրենդրական ճանապարհով,ստեղծես այն օրենսդրական մեխանիզմները,որոնք այդ հարցերը կկարգավորեն ,նոր այդպիսի խստությմաբ այդ հարցը կդնես:Այստեղ ոստիկանության խնդիրն է,շատ դժվար է անցում անել ոչ մեր ոստիկանից մեր ոստիկանին: Մարդկանց ուղեղներում լցրել ես,որ ոստիկանը քոնը չի,և հանկարծակի հայտարարում ես…

-Վաղուց հայտարարում է,որ մերն է:

Անուշ Սեդրակյան.Քանի տարի էր կրկնվում և արմատավորվում ,որ ոստիակնության մի շարք սխալ քայլերի հետևանքով է ինչ-որ մի բանը այսպես,հիմա միանգամից ուզում են հանրային գիտակցության մեջ հեղափոխություն լինի:Հեղափոխություն հնարավոր է անել ամենուրեք,բայց վերջապես պետք է հասկացվի ,որ մարդկային գիտակցության մեջ չի լինում հեղափոխություն,լինում է տեղափոխություն ,կարևոր բաները գալիս են փոխարինելու մյուս ոչ կարևոր բաներին, կամ էլ ուղղակի էվոլուցիա,ոչ թե ռեվոլուցիա,էվոլուցիոն ճանապարհին ես քայլ չեմ տեսնում:

-Ոստիկանությունը այս դեպքում ո՞ւմն էր:

Անուշ Սեդրակյան.Ոստիկանությունը պետությանն է :

Աղասի Ենոքյան.Իսկ պետությունը ժողովրդի՞նը չի:

Անուշ Սեդրակյան.Ոչ իշխանությունն է ժողովրդին պատկանում ,ոչ ոստիկանությունը,ժողովուրդը ապստրակտ երևույթ է ,այդ ամենը պատկանում է պետությանը ,որը կոնտրակտով պարտավորված է պաշտպանել հանրության շահերը և այդ ժամանակ արդեն հանրությունը պետք է պատասխանատվության կանչի պետությանը և ասի ,որ այս մեխանիզմները սխալ ես օգտագործում և բոլորը օրենքի առջև հավասար են,նույնիսկ սահամանադրությունը նրա համար է,որ իշխանությանը կանչի պատասխանատվության:
Ոստիկանությունը գնաց,եղավ շատ տխուր վիճակ:

-Այնընտրանք ունե՞ր ոստիակնությունը,իշխանությունը:

Անուշ Սեդրակյան.Կանխարգելման մեխանիզմենր կան,որ չեն արվել,չեն էլ փորձում որևէ կանխարգեման մեխանիզմ անել:

Աղասի Ենոքյան.Հասկանանք ,որ 1 տարի առաջ ժողովրդին բաժանել են ապառիկով՝նիսյայով ընտակաշառք:Նախկինում ասում էին՝վերցրու 10 000 դրամ,ինձ ձայն տուր, հիմա ասում են՝ինձ ձայն տուր և ես քեզ կտամ 30 տոկոս բարձր բյուջե,աշխատավարձերը կբարձրացնեմ,սոցիական հարցերը կլուծեմ:Մարդկանց մի մասը ասում է,այո ,20 տարի այն իշխանությունը թալանել է,20 տարի էլ այս նոր իշխանությունը պետք է աշխատի մինչև իրավիճակը ուղղվի:Մարդիկ կան,ովքեր չունեն այդ 20 տարին սպասելու,ում համար իրավիճակը այնպես էր ,որ նրանք ամեն օր են լուծում ուզում,որ թե վաղը այլ երեկ էին ուզում լուծումները:Այս մարդիկ չեն դիմացել,դուրս են եկել իշխանությունից պահանջել էին իրենց ընտրակաշառքը ՝տվյալ դեպքում գողության իրավունքը,դա բնական է,քանի որ մենք իշխանությունները ամեն գնով մարդկանց միջից հանում են որևէ իրավական մտածողություն…

-Վարչապետն ասաց՝չհամարձակվեք պետությանն առաջ գնալ,կլինեն համարժեք քայլեր:

Աղասի Ենոքյան.Վարչապետն իր բոլոր գործողություններով մարդկանց ուղեղի միջից քերում է ,հանում է,թե երկրում կա արդարադատություն,կա իրավական որևէ նորմ,այս մարդիկ էլ փորձում են տեսնել,թե կկարողանան իրենք իրենցը քշել:Եվ ոստիկանության գործողությունները,ոստիկանությունը կատարեց հստակ պատժիչ գործողություններ՝ոչ թե արդարաությունը,օրենքը վերականգնելու համար:

-Այընտրանք ունեի՞ն:

Աղասի Ենոքյան.Ոստիկանությունը պետք է բացեր ճանապարհը,բայց ամբողջ հարցն այն է,թե ինչպես՝նրբորեն,թավշյա ձևով,թե՞ ծեծել ջարդելով:

-Այնընտրանք թողե՞լ էին:

Աղասի Ենոքյան.Ոստիկանության մասին օրենք կա,որին համապատասխան պետք է գործեր, ոստիկանությունը կարծես ինքնիրավչության է գնացել,ավելի կոշտ է գործել,քան օրենքն է,և դա լուրջ հիմք է տալիս մտածելու,որ սա ուղղակի պատժիչ գործողություն է,հեռուստատեսությամբ էլ լուսաբանվեց, այս դեպքում փայտահայտներն են,մեկ այլ դեպքում հանքագործները կամ այլ մարդիկ,ովքեր չմտածեն,որ պետության հետ կարելի է շանտաժողվ խոսել:

Անուշ Սեդրակյան.Պետության և իշխանության կոնցեպտները Հայաստանում հազվադեպ են համընկել և դրա համար,երբ ասում է պետություն ,ես չէի նույնականացնի,որովհետև պետությունը այս պարագայում պետք է լիներ այլ գործող մարմնի,միավորի դերում,որ ինքը այդ կոնֆլիկտին հանգուցալուծում է տալիս,այլ ոչ թե այդ կոնֆլիկտի առաջացման համար պատժիչ գործողություններ է ձեռնարկում:Եզրույթները մի քիչ փոխենք,իշխանության համար է այդ պատժիչ գործողություններ:

Աղասի Ենոքյան.Դա վարչապետի սահմանումն է,որ պետության հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել:

Անուշ Սեդրակյան.Այդ սահմանումը մի քիչ սխալ է,քանի որ մեզ մոտ կոմպլիմենտարիզմն ու վոլյունտարիզմը պետք է ճիշտ օգտագործել ,դրա համար պետք է եզրույթները իմանալ:Իզմերի հետ խաղալ չի կարելի,որովհետև դրա դեպքում կատարվում է նման շիլաշփոթ,մարդիկ չեն հասակնում սա կարելի է ,չի կարելի:

-Աննախադեպ էր իշխանափոխությունից հետո,գիշերը ձերբակալեցին,հիմա էլ շարունակվում են,ինչի՞ հետևանք է սա,այլևս ի՞նչ իրողության առջև ենք կանգնած:

Աղասի Ենոքյան.Չեմ կարծում,որ սա ինչ-որ մի առանձին գործողություն էր:Արդարադատության մերժելու այս երկամսյակը ,այն որ որոշեցին դատարնները փակել,ինքնհռչակվել ՍԴ-ում,ԲԴԽ-ում ինչ-որ գործողությունների,վեթինգի ,ճնշման տակ ստիպել,որ դատավորները որոշում կայացնեն,բոլոր տեսակի օրենքները խախտելով ստուգումներ,այս ամենին պետք է հաջորդեին այդ պատժիչ գործողությունները:Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է պնդօղակները ձգելու ճանապարհով,հիմա նա գնում է կոշտությունների :

-Ուղիղ կապ տեսնո՞ւմ եք այդ գործողությունների և արդարատության համակարգում տեղի ունեցողի միջև:

Աղասի Ենոքյան.Միարժեքորեն ,դա միասնական տրամաբանություն է:Փորձում է օգտագործել այն,որ դեռևս իր ռեյտինգը բավականաչափ բարձ էր,սա օգտագործելով փորձում է ստեղծել այդ կոշտ գաղափարները,մեխանիզմենրը,որ հետագայում կօգտագործվի:

-Այս ընթացքում քննադատություններ շատ են լսվել:

Անուշ Սեդրակյան.Դրսից,ոչ ներսից:

-Երբ հանրության միջից է լսվում,սա կարծեմ առաջին անգամ էր:

Աղասի Ենոքյան.Հասկանանք,որ մենք դեռ ընդդիմություն չունենք,որ ներսում լինեն քաղաքական պրոցեսներ,քաղաքական գնահատականներ,այս պահը նույնպես հասկանում է Նիկոլ Փաշինյանը,նա հասկանում է,որ վաղ թե ուշ ընդդիմություն ձևավորվելու է:

-Նման բաներ կարող են լինել,բայց այս կամ այն ուժի շուրջ մոբիլիզացայի մասին դեռ վաղ է խոսել:

Աղասի Ենոքյան.Դեռ չկա:

Անուշ Սեդրակյան.Երբ պարոն Ենոքյանն ասում է արդարադատության դեմ արշավ,լինենք ազնիվ,և վերջիվերջո ընդունենք,որ եթե ժամանակին արդարադատությունը լիներ այն խարիսխը,որի վրա հանրությունը ապավիներ,եթե ինքն իմանար,որ իշխանության հետ կոնֆիլտ ունենալու և,կեղծ ընտրություններ և այլ հարցերի դեպքում ինքը կարող էր գնալ այն դատարան,որ իրականում անկախ է և պաշտպանելու է իր շահերը,հիմա ժողովուրդը իրապես կպաշտաներ այդ դատարանը,որն այսքան տարիների ընթացքում պաշտպանել է իրեն:Բայց քանի որ այդ օրինակը չունեցան մարդիկ,ունեցան ճիշտ հակառակը՝ արատավոր նախադեպեր,դրանք հիմա այս մարդկանց ստիպում են,որ արդարադտության կոնցեպտը անձնավորեն:Արդարադատությունը միադեմ գործիք չէ,որ պաշտպանում է օրենքը,այլ արդարադատությունը լավ կամ վատ իշխանավորների սպասարկող գործիք է և այդ կլիշեն մարդկանց ուղեղներից դուրս չի գալիս:

-Ինչո՞ւ չընդռաջեցին ,չարձագանքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և չփակեցին դատարնների դռները:

Անուշ Սեդրակյան.Արդեն ,և դա ակնհայտ է դառնում և Աբովյանի ընտրություններից,և տարբեր տիպի մասսայական մանիֆեստացիաներից,ժողովուրդը հոգնել է:
Լռելյան կոնսուսը կա,ժողովուրդի համար ,եթե ինչ-որ մի բանը հոգուն է հասել ,նա դուրս է գալիս և մերժում է:

-Նիկոլ Փաշինյանի գործողությունները համահո՞ւնչ են հանրային տարամադրությանը:

Անուշ Սեդրակյան.Առայժմ այո:

Աղասի Ենոքյան.Մենք չունենք գերազանց արդարադատության համակարգ և չենք ունեցել,բայց մենք չունենք նաև գերազանց գործադիր իշխանություն,օրենսդիր իշխանություն,երբևէ չենք ունեցել,այս պայմաններում հիմա գնում են արդարադատական համակարգը քանդելու,ինչի՞:Խնդիրները ուրիշ են,հո պատահական չէ,որ հենց դրանից հետո,երբ Նիկոլ Փաշինյանի ուզած մարդուն չնստեցրեցին ,սկսվեցին այս պրոցեսները:

-Ինչու չասաց՝գնանք դատախազության դռները փակենք,նույն այլանդակ համակարգն է:

Աղասի Ենոքյան.Դատախազությունը կենտրոնացված համակարգ է՞

-Գլխավոր դատախազը անում է ամեն ինչ ,ինչ ուզում է իշխանությունը:

Աղասի Ենոքյան. Քեզ պետք է ունենալ հնազանդ գլխավոր դատախազ,իսկ դատարանները քիչ է թե շատ ավտոնոմ են:

Անուշ Սեդրակյան. Սիտուատիվ է ամեն ինչ:

Աղասի Ենոքյան.Ոչ մի դատավոր չունի իր գլխին վերադաս:

Անուշ Սեդրակյան.Շնորհիվ եվրոպական բարեփոխման ռեֆորմի:

Աղասի Ենոքյան.Այդ դեպքում չունես մի այնպիսի մարդ,որին կարող ես բռնել ,սարքել ձեռնասուն և դրանով ամբողջ դատական համակարգը դառնա մարիոնետ,ամբողջ համակարգի դեմ է արշավ պետք ,բոլոր դատավորների դեմ:Այսքան ժամանակ ասում են՝դատարնները կոռումպացված են,լավ 1,5 տարի իշխանություն եք,ցույց տվեք,որ այս ,այս դատավորը կուռումպացված է,այս դեպքում մենք կհասկաննք,որ իսկապես նման բան կա,իսկ եթե դու ընդամնեը ասում ես,դա դեկլարատիվ հայտարարություն է, որի ամբողջ նպատակը ընդամենը դատարանների նկատմաբմ վստահությունը գցելն է:

Անուշ Սեդրակյան.Ես ասում եմ ՝չգցելը,այլ ուղղակի նպաստելը չեղած վարկանիշի պահպանմանը,որովհետև չենք կարող ասել,որ դատարնների վարկանիշը բարձր է,հիմա գցեցին:

Աղասի Ենոքյան.Բա ինչ անել դատարանների հետ հիմա:

Անուշ Սեդրակյան.Ոչ մի բան ,բան չեմ ասում:

-Կախե՞նք

Անուշ Սեդրակյան.Ոչ,դրա համար Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կա,կա Եվրոպայի համապատասխան մարմինների…

-Դրան հաջորդող հայտարություններին ծանո՞թ չեք:

Անուշ Սեդրակյան.Ես եվրոպական տառի,օրենքի ջատագովն եմ և նաև արևմտյան քաղաքակրթական ,ինտիտուցիոնալ բոլոր ձեռքբերումների,որոնք պետք է այստեղ աշխատեցնել:Եթե մարդիկ ասում են,որ դատական իրավունքի և դատական իշխանության հետ խաղ չեն անում, վոլյունտարիզմը չեն կիրառում,դրանից հետո ով ինչ ասես կարող է մեկնաբանել:Հայտարությունը մի բան է….

-Հարցազրույց է տալիս վարչապետը և ինչպե՞ս է մեկնաբանում,ինչպե՞ս է բնութագրում:

Անուշ Սեդրակյան.Ինքը կարող մեկնաբանել,բայց փաստաթուղթը,որոշումը կա,կա ներքին աուդիտորիա, և արտաքին և գիտենք,որ շատ ղեկավարներ երկու ելույթ ունեն,երկու մոտեցում :Ներքինի համար մի բան են ասում,որ էլեկտրոտը չկորցնեն,արտաքին աուդիտորիայի համար պահում են լրիվ ուրիշ կերպ:

Շարունակությունն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1180 անգամ
Լրահոս
«Այսքան զգուշացումներից հետո դեռ գտնվում են մարդիկ, որոնք մերսման սրահներ են աշխատեցնում» (տեսանյութ) Պարարտանյութի սուր դեֆիցիտ՝ Հայաստանում Երևանի մետրոպոլիտենը փակ է Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. վարորդը տեղում մահացել է Կորոնավիրուսի հաստատված 4 դեպքերից մեկը գրանցված է Լոռու մարզում. մարզպետ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի Հայտնի են Արցախի 2 շրջանների ընտրությունների նախնական արդյունքները Նիկոլ Փաշինյանը «հուղարկավորեց» սեփական թիմին Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Չալաբյանը՝ իշխանություններին Գազի գինը կբարձրանա Սեփականաշնորհման վերանայում կլինի. 2 պատճառ կա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել Իշխանությունները «ինտելեկտուալ մոբիլիզացիա» են սկսել Ե՞րբ եւ ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ են բերել Ֆելիքս Ցոլակյանը ռիսկային խմբում է Նորանշանակ ՊՆ գնդապետն ու աղմկահարույց նամակը Արցախի նախագահական ընտրությունների առաջատարը. նոր տվյալներ Ավինյանը խնդրել է Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականին օգնել պարետատանը Տգետ են, թե մտածում են, որ իրենց արյունը կարմիր է՝ քաղաքացիները կվարակվեն, իրենք՝ ոչ Ինչ ծրագիր են մտածել. կորոնավիրուսը որոշ ժամանակով կհետաձգի այն, բայց իշխանությունը վճռական է տրամադրված Պարզվեց, որ այս ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :