Կոմպրոմատների պատերազմ` Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև
Մեր տեղեկություններով Արցախում առաջիկա ձմռանը նախատեսված նախագահական ընտրությունները խստորեն վերահսկվում է ՀՀ իշխանության կողմից: Որոշ թեկնածուների հետ արդեն ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափով աշխանքներ տարվել են: Նրանց հասկացրել են, որ Հայաստանի իշխանության ձեռքի տակ կոմպրոմատների որոշակի փաթեթ կա և դրանք անհրաժեշտաբար կարող են օգտագործվել, եթե ընտրությունների ժամանակ թեկանծուները ինքնագործունեության դիմեն:
Իրենց հերթին Արցախի իշխանություններն էլ հակադարձել են, թե իրենք էլ այս ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել և որոշ տվյալներ են հավաքել: Մասնավորապես Ստեփանակերտից հասկացրել են, որ իրենք գիտեն, թե գործարարներն այս ընթացքում որքան գումարներ են մուծվել և դրանից իրականում որքանն է մուտք արվել բյուջե, որքանի ճակատագիրն է անհայտ: Հետևաբար, ըստ անհրաժեշտության կարող է օգտագործվել այդ ինֆորմացիան նույնպես: