Սպառնում են. ստամբուլյան կոնվենցիայի և ԼԳՏԲ համայնքի դեմ խոսողները կանչվում են ԱԱԾ
Մեր տեղեկություններով վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում ստամբուլյան կոնվենցիայի և ԼԳՏԲ համայնքի դեմ խոսողները և այդ հարցերով ակտիվ հանրային գործունեություն ծավալողները: Նրանց հետ հատուկ նշանակության զրույցներ են վարում և բարեկամաբար խորհուրդ տալիս` այդ երկու հարցերի մասին ուղղակի չխոսել, որովհետև դա կարող է հետևանք ունենալ: Հրավիրվածներին հընթացս նաև ասվում է, որ այդ հանձնարարականն իրենց ավելի վերևից է տրվել: