ԱԱԾ-ն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանի՞ և Աննա Հակոբյանի՞ համար
Ինչպես հայտնի է, կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Անվտանգության ծառայությանը հրահանգեց զբաղվել սոցիալական ցանցերում ակտիվ գործունեություն ծավալող կեղծ, կամ ինչպես ընդունված է ասել ֆեյք օգտատերերի խնդիրներով: Դրանից հետո տեղեկատվություն եղավ, որ մի քանի ֆեյք էջեր են փակվել, անգամ ձերբակալություն է եղել:
Մեր տեղեկություններով Փաշինյանի այդ հանձնարարականից հետո ԱԱԾ թիրախում են հայտնվել բացառապես այն օգտատերերը, որոնք զբաղվում են Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը` Աննա Հակոբյանին քննադատելով. նրանց վերաբերյալ ծաղրանկարներ են հրապարակում, հեգնական գրառումներ արվում: