Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողում հարցաքննվել է առաջին պաշտոնյան
Ապրիլյան պատերազմի շրջանակներում ծավալված իրադարձությունները քննելու նպատակով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը երեկ գումարել է իր անդրանիկ նիստը։ Նիստին հրավիրվել է առաջին պաշտոնատար անձը, որի անունը գաղտնի է պահվում։ Հանձնաժողովի լիազորությունները վերապահված է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովին։ Գրում է «Ժամանակ»-ը: