Նիկոլ Փաշինյանն ինչու է ուզում Վանո Սիրադեղյանը հետ վերադառնա

«Ոստիկանությունը մշտապես կատարում է իր աշխատանքը: Մենք ունենք օրինակ ծանր դեպք, որը տաք հետքերով բացահայտվում է, բայց ունենք նաև փոքր դեպքեր, որոնք կարծես թե պիտի անմիջապես բացահայտվեն, բայց տարիներով չեն բացահայտվում: Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը ոչինչ չի մոռանում: Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահայտման համար: Այնպես որ, Վանո Սիրադեղյանին մենք հիմա էլ ենք փնտրում»: Հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Վանո Սիրադեղյանի վերադառնալու մասին:

Հետաքրքիր է` ոստիկանությունը Վանո Սիրադեղյանին որպես ի ՞նչ է փնտրում` որպես հանցագո՞րծ, ով տարիներ շարունակ թաքնվել է իրավապահներից, որպես հետախուզվո՞ղ, որպես նախկին ոստիկանապե ՞տ, որպես գրող-հրապարակախոս և հանրային գործի ՞չ, կամ էլ միգուցե Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր: Օսիպյանն այս առումով հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, ընդամենը բավարարվել է ասելով, որ կան հարցեր, որոնց հետ կապված ինքն ավելին ասել չի կարող. «Եթե այդքանն եմ ասում, ուրեմն այդքանն է պետք»,-ասել է նա:

Իրավական առումով Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռ չի կասեցվել, ուստի այս պահին նա դեռևս որոնման մեջ է գտնվում:
Հեղափոխությունից հետո հաճախ հնչում էր կարծիք, թե Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ուստի կարելի է ասել, որ հեղափոխությունը նաև առաջին նախագահի հաղթանակն է: Բայց նրանք, ովքեր ավելի լավ են ճանաչում Նիկոլ Փաշինյանին, միաժամանակ հիշում են նաև Վանոյի ժամանակները, կարող են փաստել, որ Փաշինյանի իրական հոգևոր և գաղափարական հայրը Վանո Սիրադեղյանն է: Վանոն և Նիկոլն ահագին շատ ընդհանուր գծեր և գաղափարական ընդհանրություններ ունեն:

Վանոյի ժամանակներն, իհարկե, հակասական են բոլոր իմաստներով: Լինելով տաղանդավոր գրող` նա շատ արագ վերածվեց տաղանդավոր հանցագործի, ով պետական ռեպրեսիան ու ոստիկանական մահակը դարձրել էր աշխատաոճ: Վանոն կարողացավ այն ժամանակ երկրում տիրող հասարակական բեսպրեդելին վերջ դնել: Նա երկրից վտարեց այսպես կոչված գողականներին` հայտարարելով, թե միակ գողն ինքն է լինելու: Այն ժամանակ բոլորը գիտեին, որ ոստիկանության հետ խնդիր ունեցողներին ժամանակ է տրվում` մուծվել կոնկրետ գումար և հեռանալ: Այն տարիներին  հալածյալի պես երկրից հեռացան ոչ մայն գողականները, այլ նաևբազմաթիվ ստեղծագործողներ,  գործարարներ: Իսկ նրանք, ովքեր կփորձեին հակադրվել, լրջագույն խնդիր կունենային. նրանց մեքենայի մեջ, տանը, ավտոտնակում կարող էր հայտնաբերվել թմրանյութ, ապօրինի զենք և այսպես շարունակ....
Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար՝ Վ. Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործություններ: 
Ներկայումս Նիկոլ Փաշինյանն անցնում է այն նույն փուլերով, ինչ որ ժամանակին Վանո Սիրադեղյանը: Վանոն ժամանակին հայտարարել էր, որ երկրի միակ գողն ինքն է լինելու: Հիմա նույն գաղափարական սինխրոնացումն ապահովելու փորձեր նկատվում են նաև Նիկոլ Փաշինյանի մոտ: Նրան թվում է, թե երկրում միակ և եզակի իշխանությունն ինքն է, ուստի կարող է բոլորին հրամաններ տալ, փռել  ասֆալտին, ծեփել պատերին,  փակել  դատարանները, այդ թվում ՍԴ-ն `չհասկանալով, որ դրանք հացագործություններ են:
Իրականում հոգեհարազատության առումով Նիկոլը թերևս կարող է կարոտած լինել Վանոյին, կարող է նաև ետ բերել նրան` իրեն խորհուրդներ տալու և գոտեպնդելու համար:

Հեռանալուց առաջ` Վանոն հայտարարել էր, որ ինքը չի ուզում դառնալ քավության նոխազ:  Բայց հոգևոր և գաղափարական հայր լինելուց, այն էլ փախուստից ավելի քան երկու տասնամյակ անց, թերևս չի հրաժարվի:


Հայկ Դավթյան

դիտվել է 4471 անգամ
Լրահոս
Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am