Մոտ հարևանի հետ բարդ հարցերի ծանրությունը

Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Արդեն իսկ կայացել են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ և դրանց արդյունքներով երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Մնացականյանը մասնավորապես ասել է. «Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով: Այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է մեր մտադրությունների լրջությունը և պատասխատավությունը՝ որպես երկու հարևան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, բայց նաև ամենակարևորը՝ ի ամրապնդումն մեր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, որը մեզ համար շատ կարևոր խնդիր է:

Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին»։

Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ թե ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում։
Հավանաբար, Մնացականյանը նկատի է ունեցել վերջերս ՄԱԿ-ում Հայաստանի կողմից Վրաստանի ուղղությամբ արված ժեստը, երբ վրացական բանաձևի վերաբերյալ քվեարկությանը հայկական կողմն առաջին անգամ ձեռնպահ էր մնացել քվեարկությունից, մինչև մշտապես՝ Ռուսաստանի հետ միասին դեմ էր քվեարկում վրացական բանաձևերի քվեարկություններին:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հայ-վրացական հարաբերությունները մի փորձություն էլ անցան:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունում էր մարտին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Միրզոյանի գնահատմամբ, տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով: Նա անդրադարձել էր տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Միրզոյանն ընդգծել էր, որ Հայաստանի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում», - շեշտել էր Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ:

Իր հերթին անդրադառնալով Միրզոյանի մտահոգություններին՝ Զուրաբիշվիլին ներկայացրել էր իր դիրքորոշումը՝ նույնպես կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին: Զուրաբիշվիլին նշել էր, որ Վրաստանի համար կարևոր է, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչվեն ոչ միայն խոսքերով, նա դատապարտել է Արցախի Հանրապետությունից պատվիրակությունների այցերն Աբխազիա և Հարավային Օսիա: Ս.Զուրաբիշվիլին նկատել էր, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացը և դրանց լուծման հարցում համագործակցությունը երկու երկրների համար կարևոր է: «Եթե մենք խոսում ենք երկրի շահերի մասին, ապա հիմնական և միակ հետաքրքրությունը մեզ համար այն է, որ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչվեն և ճանաչվեն ոչ միայն բառերով, այլև փաստացիորեն», - ասել էր Զուրաբիշվիլին՝ հավելելով. «Այդ տեսանկյունից շատ տխուր է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններն այցելում է Աբխազիա և Հարավային Օսիա և հարցեր են բարձրացնում այնպես, կարծես դրանք նույն տիպի հակամարտություններ են և որոնում են որևէ համաչափություն: Դա շատ տխուր և ցավալի է մեզ համար»:

Այսպես, հայ-վրացական հարաբերություններում այնքան էլ ամեն ինչ հարթ չէ: Ըստ ամենայնի, Մնացականյանի այցը Թբիլիսի հենց այս բար ու նուրբ հարցերի շուրջ տեսակետները շեշտելու են ուղղված:

Թամար Բագրատունի

դիտվել է 1090 անգամ
Լրահոս
Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am